Աշոտյանը «շպպացրեց» ԵԼՔ-ի երեսին
Քաղաքական
Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ԵԼՔ խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանը դուրս բերել ԵՏՄ-ից և որպես Հայաստանի զարգացման ուղի՝ ընտրել Եվրոպայի հետ համագործակցությունը:
Նախագծի հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց ուղղեց՝ փորձելով ճշտել ԵԼՔ-ը առաջարկում է ԵՏՄ-ից դուրս գալ՝ ի՞նչ անել, ո՞ւր գնալ:
Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունը մեր երկրում իրավիճակը դարձրել է անվերահսկելի և իր ղեկավարած դաշինքն առաջարկում է դուրս գալ և ԵՄ հետ ստորագրել համաձայնագիր:
Արմեն Աշոտյանն, անդրադառնալով ԵԼՔ-ի այս նախագծին՝ նշեց, որ ելքականները բողոքելու պատճառ չունեն. «Եթե ԵՏՄ-ն չլիներ, դուք չէիք դառնա պատգամավոր, ես կարող եմ չէ՞ նման բան ասել, բայց չեմ ասում, չէ՞ որ հենց ԵՏՄ-ն դարձավ պատճառ, որ դուք դարձաք պատգամավոր»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ չհասկանալով, թե ինչու են ԵԼՔ-ի պատգամավորները դեմ ԵՏՄ-ին: Արմեն Աշոտյանի այս դիտարկումը դուր չեկավ ելքականներին: Այս դիտարկումներից հետո ամբիոնին մոտեցավ ԵԼՔ-ի մեկ այլ պատգամավոր՝ Արամ Սարգսյանը, ներկայացնելով ԵԼՔ-ի և ՀՀԿ-ի տարբերությունը. «Մենք ուզում ենք, որ հայը մնա իր երկրում, դուք ասում եք՝ թող դուրս գնա, դրսում աշխատի, մենք ասում ենք՝ ելք կա, դուք ասում եք՝ ամեն ինչ՝ հանուն իշխանության: Մտածե՛ք էս երկրի մասին»:
Արամ Սարգսյանին հաջորդեց ԵԼՔ-ից Գորգիսյանի ելույթը: Պատգամավորը ԵՄ հետ հարաբերություններին դեմ խոսող ՀՀԿ-ական պատգամավորներին խորհուրդ տվեց իրենց զավակներին այսուհետ ուղարկել ոչ թե եվրոպաներ սովորելու, այլ Ղազախստան և ԵՏՄ անդամ այլ պետություններ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը