Իսպանիայի հավաքականի երկրպագուները վիրավորել են Պիկեին. մարզումը ժամանակից շուտ ավարտվել է (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Իսպանիայի հավաքականի երկրպագուները թիմի մարզմանը սուլել են «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեին:
Երկրպագուները ներկա են եղել ազգային թիմի մարզումներին և ցուցադրել են պաստառներ, որոնց վրա գրված են եղել «Պիկե, հեռացի՛ր հավաքականից»: Այս մասին գրում է Sport.es-ը:
Երկրպագուներից մեկն էլ իր հարգանքն է հայտնել Պիկեին:
Ոստիկանությունը երկրպագուներից վերցրել է բոլոր սադրիչ պաստառները, սակայն նրանք շարունակել են սուլել:
Երկրպագուները սուլել են նաև հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին, ով Պիկեին հրավիրել է թիմ:
Արդյունքում՝ գլխավոր մարզիչը մարզումներն ավարտել է վաղաժամ: Մարզումը տևել է ընդամենը 23 րոպե:
Տեսանյութը՝ այստեղ:
Tras 23 minutos España deja de entrenar pic.twitter.com/LjD3Jvjx81
— Eduardo J. Castelao (@EJCASTELAO) October 2, 2017


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում