Հոկեյի «Արարատը» նորից խաղի մեջ է
Սպորտ
Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը, չնայած ֆինանսական եւ կազմակերպչական բոլոր դժվարություններին, այս մրցաշրջանում կրկին ներկայացնում է Հայաստանը՝ Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում:
Վերջին երկու հանդիպումներում «Արարատ»-ն իր հարկի տակ երկու անգամ խոշոր՝ 10:1 եւ 9:2 հաշվով հաղթեց «Բոբրույսկ»-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մեկնարկային չորս խաղերում «Արարատ»-ը գրանցել է այսպիսի արդյունքներ. «Արարատ»-«Վիտեբսկ-2»՝ 8:1 եւ 13:1, «Շախտյոր-2»–«Արարատ»՝ 2:0 եւ 4:2:
Վեց խաղից հետո հոկեյի մեր ակումբը 12 միավորով 14 թիմերի մեջ յոթերորդն է:
Հոկտեմբերի 8-ին եւ 9-ին «Արարատ»-ը մրցակցի խաղադաշտում կհանդիպի «Գոմել-2-ի» հետ:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը