«Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ կսկսի Մեսութ Օզիլի հետ
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլն ամռանը կարող է փոխել ակումբը:
The Independent-ի տեղեկությունների համաձայն՝ հունվարին ֆուտբոլիստի հետ բանակցություններ կսկսի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ իրեն կհաջողվի համոզել Օզիլին՝ հաշվի առնելով «Ռեալ»-ում միասին աշխատելու փորձը:
Ֆուտբոլիստի և «Արսենալ»-ի միջև նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններն անհաջող են: Օզիլը չի ցանկանում մնալ լոնդոնյան թիմում:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2018թ.-ի ամռանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն