ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանրի իրացման ոլորտում խախտումներ են հայտնաբերվել

Հասարակություն
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ է հայտնաբերել խտացրած կաթի, յուղի և հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներում։
 
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անբարեխիղճ մրցակցության պաշտպանության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանը։
Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք։ Նման իրավիճակ առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաներում։
 
«Նշված ոլորտներում մեր հանձնաժողովի կողմից մի շարք խոշոր սուպերմարկետներում իրականացվել են դիտարկումներ։ Մասնավորապես ուսումնասիրվել են «Երևան սիթի», «ՍԱՍ», «Նոր Զովք», «Էվրիկա», «Պարմա», «Վաս», «Կրպակ» և «Ծիրան» սուպերմարկետները։ Դիտարկման արդյունքում պարզվել է, որ սուպերմարկետներում վաճառքում առկա են կաթ պարունակող խտացրած մթերք և խտացրած կաթ անվանումներով ապրանքներ»,- նշեց Արեգ Հովհաննիսյանը։
 
Մաքսային միության կանոնակարգի համաձայն խտացրած կաթ է համարվում այն կաթնային մթերքը, որի բաղադրության մեջ օգտագործվում է բացառապես կաթնայուղ։ Արգելվում է օգտագործել կաթնայուղի փոխարինող։
 
Տնտեսվարողների մի մասն ընդունել է իրենց կողմից խախտումներ կատարելու փաստը՝ նշելով, որ վարույթի հարուցումից անմիջապես հետո խնդիրը շտկվել է։ Որոշ տնտեսավարողներ Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց թյուրիմացության մեջ են գցել մատակարարները։ Վերջինները մատակարարման հաշիվ -ապրանքագրերում նշված ապրանքները մատակարարել են հենց խտացրած կաթ, թթվասեր, յուղ և հալած պանիր անվանումներով։ Մատակարար ընկերություններից ոմանք գործարանային ճիշտ մակնշումը հայերեն սխալ են թարգմանել և թյուրիմացության մեջ գցել սպառողներին։
 
«Սուպերմարկետների մատակարար հանդիսացող ընկերություններից մենք պահանջել ենք, որպեսզի Հանձնաժողով ներկայացվեն նշված ապրանքների իրացումն ու ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր։ Դրանց ուսումնասիրություններից մի շարք խախտումներ են հայտնաբերվել»,- ընդգծեց ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության պաշտպանության բաժնի պետը և հավելեց, որ պարզվել է, թե սուպերմարկետները ապրանքները ձեռք են բերել որպես կաթ պարունակող խտացրած մթերք։
 
ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ վերոնշյալ ապրանքների երկու տեսակ՝ բուսական և կենդանական ծագման, ունեն և՛ համային, և՛ որակական, և՛ գնային էական տարբերություններ։ Կենդանական յուղերից կամ բացառապես մաքուր կաթից ստացված ապրանքը մոտ 40 տոկոսով թանկ է բուսական ծագման մթերքից։
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ իր հերթին ասաց, որ տնտեսավարողները խիստ նկատողություն են ստացել, և կրկնվելու դեպքում կիրառվելու են ավելի խիստ պատժամիջոցներ։
 
«Խնդիրը կայանում է նրանում, որ բոլոր խանութներում վաճառում են կաթ պարունակող մթերք՝ խտացրած կաթի փոխարեն։ Նույն դեպքը կրկնվում է նաև խտացրած հալած պանրի դեպքում։ Ամենամեծ մեղավորները, իհարկե, մատակարարներն են, բայց իրենց մեղքի բաժինն ունեն նաև սուպերմարկետները։ Նրանք պետք է առավել ուշադիր լինեն իրենց վաճառած ապրանքների նկատմամբ»,- ասաց Արտակ Շաբոյանը՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրություններն իրականացրել են փաստաթղթերի միջոցով։
 
Հանձնաժողովը վերը նշված բոլոր գործողությունները որակել է որպես հասարակության մոլորեցում, անբարեխիղճ մրցակցության դրսևորում և թվով 30 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոց։ Դրանցից 8-ը հանդիսանում են սուպերմարկետ, իսկ 22-ը՝ մատակ

արար։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված