Մխիթարյանը Մոուրինյուի սիրելի ֆուտբոլիստներից մեկն է
Սպորտ
Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դանի Բլինդը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ունի վեց անփոխարինելի ֆուտբոլիստ:
Նշենք, որ մանկունիացիների կազմում հանդես է գալիս Դանի Բլինդի որդին՝ Դեյլի Բլինդը:
«Մոուրինյուն ունի 6 սիրելի ֆուտբոլիստ, որոնք թիմի ողնաշարն են կազմում: Դրանք՝ Դավիդ Դե խեան, Անտոնիո Վալենսիան, Նեմանյա Մատիչը, Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան և Ռոմելու Լուկակուն են:
Այս 6 խաղացողներից դուրս՝ Մոուրինյուն ընտրություն է կատարում Ռեշֆորդի և Մարսիալի միջև, երբեմն էլ Դեյլի Բլինդի, Էշլի Յանգի ու Դարմիանի միջև»,-Բլինդի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը