Մեսսին ու Ռոնալդուն շատ տիտղոսներ են նվաճել, բայց ես դեռ լավագույնն եմ որպես ռմբարկու. Ռոմարիո
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն հայտարարել է, որ որպես ռմբարկու գերազանցում է Լիոնել Մեսսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին:
«Իհարկե նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են Նեյմարի հետ միասին: Նրանք շատ տիտղոսներ են նվաճել: Բայց ես ավելի շատ գոլեր եմ խփել:
Առանց ավելորդ համեստության ցանկանում եմ հայտարարել, որ անկախ նրանից, թե քանի «Ոսկե գնդակ» ունեն նրանք, ես դեռ լավագույնն եմ որպես ռմբարկու: Այսօրվա ֆուտբոլում շատ բարդ է հասնել 1000-ի սահմանագծին», – Ռոմարիոյի խոսքը մեջբերում է GloboEsporte-ը:
Ներկայումս Մեսսին իր ակտիվում ունի 579 գոլ, Ռոնալդուն՝ 612, Ռոմարիոն իր կարիերայի ընթացքում խփել է 1003 գոլ:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը