«Ժողովուրդ». «Սատուրն-Ակիա» ՓԲԸ-ն, որից ՊՆ-ն Քառօրյային պայթյունի ուժգնությունը հզորացնող սարք էր գնել, դատի է տվել նախարարությանը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Սատուրն-Ակիա» ընկերությունը, որից պաշտպանության նախարարությունը Քառօրյա պատերազմից հետո 50 միլիոն 706 հազար դրամով 18 հատ պայթյունի ուժգնությունը հզորացնող սարք էր գնել, այս օրերին դատի է տվել նախարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականին սեպտեմբերի 28-ին «Սատուրն-Ակիա» ՓԲԸ-ն դիմել է դատարան և պահանջում է, որ դատարանը պարտադրի ՀՀ պաշտպանության նախարարությանն իրեն տրամադրել շուրջ 3 միլիոն դրամ: Չի բացառվում, որ ՊՆ-ն սարք է գնել, սակայն չի կատարել գումարային պարտավորությունը, և ընկերությունը դատարանի դռներն ընկնելով է փորձում պահանջել իր գումարը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը