Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա, hաջողությամբ պաշտպանվեցի. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է մեկնաբանել Արտաշես Գեղամյանի կողմից հնչեցված պատասխանները. «Դա նշանակում է, որ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյանն է»։
Նա ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու, քանի որ չի կարծում, թե դա այն միջադեպն է, որի համար կարելի էր նման իրարանցման մեջ ընկնել։
Լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան, Փաշինյանը վերընթերցեց 25 րոպե առաջ իր կողմից արված գրառումը. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում։ Թեման սպառված է»,-ասաց խատգամավորը՝ հրաժարվելով հայտնել այլ մանրամասներ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը