Հայ երկրպագուների միասնական երթ՝ Հայաստան-Լեհաստան խաղից առաջ
Սպորտ
ՖԱՖ-ը Հայաստան-Լեհաստան խաղից առաջ երկրպագուների միասնական երթ է կազմակերպում:
«Այսօր արդեն կարելի է Երևանի տարբեր հատվածներում տեսնել լեհ երկրպագուների: Նրանք ժամանել են մեր մայրաքաղաք՝ ուղիղ և բոլոր հնարավոր տարանցիկ չվերթներով: Անչափ կարևորում ենք հայ երկրպագուների միասնական, համախմբված մարզադաշտ հասնելը:
ՖԱՖ-ը հերթական անգամ կազմակերպում է երկրպագուների միասնական երթ Օպերայից մինչև Հանրապետական մարզադաշտ: Միասնական երթի համար Օպերայի` Արամ Խաչատրյանի արձանի մոտ հավաքվում ենք ժամը 17:30-ից: Ներկայանում ենք հավաքականի շապիկներով, եռագույն ատրիբուտներով։ Երթը կմեկնարկի 18։45-ին։
Եթե դեռ չունեք խաղի տոմսեր, կարող եք ձեռք բերել մարզադաշտի տոմսարկղից։
ՖԱՖ-Ը լինելու է ԱՐԵՎԵԼՅԱՆ տրիբունայի ձախ հատվածում ( տոմսի արժեքը 5000 դրամ)»,- ասվում է ՖԱՖ-ի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին