Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հայաստանը հանձնվեց...

Վերլուծական
Խորհրդարանն այսօր 87 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը, դեմ արտահայտվեցին միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները։ Նշենք, որ ըստ համաձայնագրի, զինված ուժերի միացյալ խմբավորումը 2 երկրների քաղաքացիներին պետք է պաշտպանի արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից։ Ըստ համաձայնագրի և հրապարակված այլ տեղեկությունների, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանը և ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը միավորվում են զորքերի միացյալ խմբավորման մեջ: Ըստ պայմանագրի և դրան կից կանոնակարգի, միացյալ խմբավորման նպատակները լղոզված են ու անմիարժեք, իսկ դրանց մի մասը, պարզապես մտահոգիչ: Այսպես, խնդիրների մեջ են ոչ միայն հնարավոր ագրեսիայի հետ մղումը կամ երկրների սահմանների պաշտպանությունը, այլ, անգամ «տեղեկատվական» ու «տեղեկատվահոգեբանական» միջոցների հակազդեցությունը: Դժվար է ասել, թե ի՞նչ գործողություններ են կանգնած այս, բավականին անմիարժեք խնդիրների հետևում: Սակայն, բացի պայմանագրով թվարկված խնդիրներից, դրանով նաև սահմանվում է, որ ՀՀ և ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները կարող են սահմանել այլ խնդիրներ ևս: Սա նշանակում է, որ անկախ պայմանագրում նշվածից, համատեղ զորախումբը կարող է ստանալ ցանկացած այլ նպատակ ու դրանից բխող հրաման: Եվ եթե հաշվի առնենք, որ պայմանագրով բավականին անմիարժեք են սահմանված «ագրեսիայի անմիջական վտանգ» հասկացությունը և այն տարածքը, ուր գործում է համատեղ զորախումբը, երկու երկրների ղեկավարները կարող են, դրա վրա հիմնվելով, ընդհուպ մինչև Երևանում ցույցեր ցրելու, կամ ասենք, Վրաստան ներխուժելու մասին հրաման տան:
 
Այսպիսով ստացվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն համատեղ զորախումբ, որի գործառույթների մասին, սակայն, հստակ չի նշվում երկու կողմերից էլ և այդպես էլ պարզ չի դառնում` արդյոք այդ զորախումբը հարկ եղած դեպքում ներգրավվելո՞ւ է Հայաստանի սահմանի պաշտպանությանը, եթե լինի հարձակում Ադրբեջանի կողմից։ Նկատենք, որ 1994 թվականին կնքված զինանադադարի պայմանագրի խախտումը Ադրբեջանի կողմից, կարծես թե, օրինաչափություն է դարձել։ Չնայած սրան` առավել հաճախ նշվում է, որ զորախումբը կոչված է պաշտպանելու Հայաստանի, այսպես ասած, արտաքին սահմանները, որոնցից չգիտես ինչու` մինչ օրս համարվում է հայ-թուրքական սահմանը: Անշուշտ, Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությունը շատ կարևոր է, սակայն այսօրվա դրությամբ առավել հավանական են հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ոտնձգությունները, ուստի եթե ռուսական զինուժի առկայությունը համարվում է զսպող գործոն Թուրքիայի հետ սահմանին, ապա հասկանալի չէ, թե ինչու այդ գործոնը հստակ չի նշվում նաև հայ-ադրբեջանական սահմանի դեպքում:
 
Իրականում միացյալ զորախումբը գոյություն ունի արդեն տևական ժամանակ: Դրա ձևավորման գործընթացը սկսվել է 1990-ականների կեսերից, և այն մշտապես գործել է: Այժմ պարզապես տեղի է ունեցել գործընթացի կանոնակարգում: Սա ավելի շատ ունի սիմվոլիկ նշանակություն: Փաստ է, որ այս հարցը արծարծվում է ոչ միայն Հայաստանում, այլ քննարկվում է հարևան Ադրբեջանում, Արևմուտքում, հենց Ռուսաստանում: Սա Հայաստանի անվտանգության ապահովման ձևաչափերից մեկն է: Ռուսաստանի հետ համագործակցությունը, առհասարակ, այսպես ասած անվտանգության ապահովման «հայկական տարբերակն» է: Այն ինչ Ադրբեջանը ձեռք է բերևում կանխիկ գումարով, մենք ստանում ենք Ռուսաստանի հետ համագործակցության ձևաչափի շրջանակներում: Դա, օրինակ` ցածր գներով զենքի և զինամթերքի ձեռբերումն է, սպայական անձնակազմի ուսուցումը, համագործակցության որոշակի ֆինանսական ձևաչափերը: Բացի դրանից` հայ-թուրքական սահմանին տեղակայված են ռուս սահմանապահները և հայկական կողմը հնարավորություն ունի իր ռեսուրսները օգտագործել այլ ուղղություններով: Ռուսական կողմը, խոշոր հաշվով գնում է դրան, ոչ այդքան իր վարկանիշի բարձրացման, որքան վերջին շրջանում փոքր-ինչ շեղված հավասարակշռության վերականգնման համար: Նոր պատերազմը պետք չէ ոչ ոքին, այդ թվում նաև` ռուսական կողմին:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված