Գոնե վերջին խաղը պետք է հաղթանակով ավարտենք. Հովհաննես Համբարձումյան
Սպորտ
Աշխարհի առաջնության 2018թ-ի ընտրական փուլում Լեհաստանի հավաքականին 6:1 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի ազգային միակ գոլի հեղինակ դարձած Հովանես Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում նշեց.
«Ամեն ինչ կանենք, որ վերականգնվենք Ղազախստանի դեմ խաղից առաջ, որևովհետև խմբի վերջին խաղն է, գոնե վերջին խաղը պետք է հաղթանակով ավարտենք, որ հետագայում ավելի մոտիվացվենք և առաջ շարժվենք:
Հոգեբանական խնդիր չկա: Լեհաստանը առաջին խաղակեսում լուրջ բան չարեց, մենք սխալվեցինք, իրենք էլ գոլերը խփեցին: Նման բարձրակարգ թիմի դեմ դժվար է երեք սխալից հետո խաղ վերադառնալ: Սրանից վատ չէր կարող լինել»:
Իր գոլին էլ անդրադառնալիս ֆուտբոլիստը նշեց, որ ուրախանալու ոչինչ չկա:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին