Գորան Լենմարկեր. Հայկական զորքերը պետք է հեռանան Ղարաբաղի հարակից տարածքներից
Վերջին լուրեր
2008թ., երբ սկսվել էին քննարկումները հայ–թուրքական սահմանի բացման խնդրի շուրջ, Հայաստանի նախագահը պատրաստ էր լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Գորան Լենմարկերը։
«Սակայն հայկական սփյուռքը խանգարեց դրան։ Իսկ եթե հայ–թուրքական սահմանը բացվեր, այն դրականորեն կանդրադառնար ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա»,– ասել Լենմարկերը։ Ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և փոխզիջման հիմքի վրա, Լենմարկերն ասել է. «Պետք է փոխզիջման հասնել։ Հայկական զորքերը պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներից, պետք է միջանցք ստեղծել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Այնուհետև փախստականները պետք է վերադառնան իրենց հողեր։ Միևնույն ժամանակ Ադրբեջան պետք է վերադառնան հայ փախստականները։ Իսկ վերջում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)