Մաքարթնին նորից ամուսնացել է
Վերջին լուրեր
Բիթլզ լեգենդար քառյակի անդամ Փոլ Մաքարթնին երեկ ամուսնացավ ամերիկյան բիզնես-էլիտայի ներկայացուցչուհի Նենսի Շեվելի հետ: Սիրահարների միությունը գրանցվեց Old Marylebone Town Hall մունիցիպալ սրահում, որտեղ 42 տարի առաջ Մաքարտնին ամուսնացել է Լինդա Իսթմենի հետ, գրում է BBC-ն:
Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել Լոնդոնի հյուսիս-արեւմուտքում գտնվող Մաքարթնիի տանը: Նորապսակները ամուսնանալու որոշման մասին հայտարարել էին այս տարվա մայիսին, 4 տարվա սիրավեպից հետո: Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մաքարթնին կնոջը նվիրել է 400 հազար ֆունտ ստեռլինգ (620 հազ. դոլար) արժողությամբ Cartier մատանի: Սա լիվերպուլյան քառյակի երաժշտի երրորդ ամուսնությունն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)