Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում Իրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ են Պուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներին Թրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար «Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանել Հունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում է Միջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լ Կարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգ Ութ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործում Մակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններին ԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և Արգենտինա 

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 11-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը: 

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վերահաստատել իրանական կողմի հետ հարաբերությունները զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ դեռ անելիքներ կան հատկապես առեւտրատնտեսական, էներգետիկ եւ զբոսաշրջության ոլորտներում: Պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ԻԻՀ եւ ՀՀ բարեկամության ու քաղաքական եւ տնտեսական համագործակցության զարգացման մասին: Նրանց գնահատմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները եղել եւ շարունակում են մնալ եղբայրական: 

Պատվիրակության ղեկավարը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի դասավորվածությունն ու մշտական հանձնաժողովների գործունեությունը: Վահրամ Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Մենք բարձր ենք գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ վերահաստատում ենք, որ մեզ համար հիմնախնդրի կարգավորման միակ ճանապարհը բանակցային լուծումն է՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի: Թեեւ նախորդ տարիների համեմատ նվազել է երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակը, սակայն մենք տեսնում ենք դրա զարգացման ճանապարհը եւ պատրաստ ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»: Վահրամ Բաղդասարյանը հավելել է նաեւ, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ: 

Աղվան Վարդանյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Իրանը բացառիկ դերակատարություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում եւ անկախ բոլոր հնարավոր ու անհնար ճնշումներից Իրանը միշտ կարողացել է պահել իր ինքնուրությունն ու հստակ քաղաքականությունը: Այս օրերին էլ հերթական սադրանքներ, որոշակի խնդիրներ կան, բայց ես վստահ եմ, որ Իրանը չի տրվի որեւէ սադրանքի եւ կշարունակի իր քաղաքականությունը»:

Խոսելով Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների մասին՝ Աղվան Վարդանյանն ասել է, որ երկու պետությունների հարաբերությունների զարգացումն այլընտրանք չունի: 

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նկատել է, որ վերջին տարիներին Իրանում դրական փոփոխությունները տպավորիչ են, Իրանը նկատելիորեն առաջ է շարժվում: 

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Իրանի հետ բարեկամության զարգացմանը խոչընդոտելուն միտված ճնշումները Հայաստանի նկատմամբ թեեւ քիչ չեն, սակայն հայկական կողմն ակտիվորեն շարունակում է զարգացնել համագործակցությունը: 

Կորյուն Նահապետյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային հատուկ խումբ, որը կգույքագրի Հայաստան-Իրան համագործակցության հիմնական ուղղությունները եւ հատուկ մշակված ծրագրերի իրագործմամբ կհասնի համագործակցության առավել բարձր աստիճանի, ինչում մեծ դեր կարող են ունենալ երկու պետությունների խորհրդարանները: 

Վահե Էնֆիաջյանը, խոսելով երկու պետությունների համագործակցությունից, տեղեկացրել է, որ միջազգային հարթակներում ՀՀ պատգամավորները, լավ ճանաչելով Իրանի մշակույթը, քաղաքական ու տնտեսական իրավիճակը, մշտապես խոսում են Իրանի մասին, վերջինիս հնարավորինս ներկայացնում աշխարհին:

ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանն Իրանի բարեկամ երկիրն է, եւ ինքն ուրախ է ընդունել հայկական պատվիրակությանը: Իրանի խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում բոլոր ճնշումներով հանդերձ իրանական կողմը մշտապես պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ թե խորհրդարանական եւ թե կառավարությունների մակարդակում: Ալի Լարիջանին գոհունակություն է հայտնել Իրան-Հայաստան բարեկամական խմբին աշխատանքների առնչությամբ:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Ալի Լարիջանին նշել է, որ տարածաշրջանում հակամարտությունների սրումը որեւէ մեկին օգուտ չի կարող տալ. դրանք պետք է լուծվեն բանակցություններով: Խոսելով Մեղրիում նախատեսվող ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին՝ Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջարկել է լայն համագործակցել իրենց երկրի առեւտրային պալատի հետ, ինչը հնարավորություն կտա ստեղծելու նպաստավոր պայմաններ գործարարների համար: Նա միաժամանակ անհրաժեշտ է համարել գործարարների լայն շրջանակի ներգրավումն այդ գործընթացում:

Ալի Լարիջանին բարեկամական խմբերին հորդորել է առավել ակտիվացնել համագործակցությունն ու աշխատել տնտեսական կապերն առավել զարգացնելու ուղղությամբ: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է Մասկին
Ամենադիտված