Հայաստանն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն՝ ոչ. Նիկոլ Փաշինյան Տեսախցիկները ֆիքսել են անհետ կորած պատանուն. Ի՞նչ է պատմում մայրը Փաշինյան․ «Լուկաշենկոն ասում էր՝ ո՞ւմ է պետք Հայաստանը, հիմա ցույց ենք տալիս՝ ում է պետք» Փաշինյան․ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի ժամանակը դեռ չի եկել Ռուսաստանը խնդիր է տեսնում՝ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ չկան. համաձայն չենք. Փաշինյան Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին ՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Արգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ Կիրակի հրաժարական ենք տալու, հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի. Փաշինյան Ռուսական շուկայի հետ կապված ներկայիս իրավիճակը ես համարում եմ նոր հնարավորություն․ Փաշինյան ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի երկրորդ փուլի աշխատանքներին Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին․ ՔՊ-ն փակում է դռներն Արթուր Հովհաննիսյանի առաջ 

Վիգեն Քոչարյանը՝ «Կառավարության բարեփոխիչ», Անի Բալխյանը՝ «Խիզախ կին». անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը

Հայաստանում հերթական անգամ անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը: Հայաստանում գործող մի շարք դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ մրցանակներ հանձնեցին երկրում մարդու իրավունքների, խոսքի ազատության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության  եւ հավասար հնարավորությունների  խթանման համար պայքարող անձանց:  Մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն է, որով 2012 թվականից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների  եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներդրումները:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն «Խիզախ կին» մրցանակը շնորհեց «Հալեպ» կազմակերպության նախագահ Անի Բալխյանին՝ շեշտելով, որ նա քիչ մարդկանցից էր, ով  առանց վարանելու հանձն առավ մարդկային կյանքեր փրկելու առաքելությունը եւ օգնեց շատերին դուրս գալ սիրիական հակամարտության գոտուց:

«Ճգնաժամերի եւ զինված հակամարտությունների ժամանակ էլ առավել վտանգի տակ են դրվում մարդու իրավունքները, եւ հենց այս ժամանակներում է, երբ  ի հայտ են գալիս այն քչերը, ովքեր խիզախություն ունեն օգնելու մյուսներին, երբ  վտանգված է  սեփական կյանքը»,- ասաց նա:

Անի Բալխյանը նշեց, որ կազմակերպության կողմից իրականացված վերջին ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականին: Ծրագրի միջոցով են կազմակերպությունը կարողացել է ապահովել Հալեպում ապրող  կարիքավոր ընտանիքների վերադարձը Հայաստան՝ կազմակերպելով տարբեր դրամահավաքներ նրանց օժանդակելու համար: Անի Բալխյանի խոսքով՝ ծրագրի միջոցով արդեն իսկ 550 սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան:

«Ամենակարեւորը, երբ մարդիկ դիմում են ձեզ, եւ անկարելի է լուռ մնալ եւ ձեռք չմեկնել: Հալեպից նրանց դուրս բերելու համար իսկապես մեծ ուժ ու ջանք  էր պետք»,-ասաց նա:

Մրցանակաբաշխության շրջանակում այս տարի առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանությունները համատեղ ներկայացրին «Հավասար հնարավորությունների ֆրանս-գերմանական մրցանակը», որը ֆրանս- գերմանական համաշխարհային նախաձեռնության մի մասն է եւ միտված է պատվելու այն կազմակերպությանը կամ անհատին, ով բացառիկ ներդրում է ունեցել Հայաստանում խտրականության դեմ պայքարում: Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպաններ Ժոնաթան Լաքոտը եւ Մաթիաս Քիսլերը հանձնեցին այս մրցանակը Գյումրու «Ագաթ-հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Կարինե Գրիգորյանին:

«Անչափ ոգեւորիչ է այն, որ անցած 10 տարիների ընթացքում այս կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 50 ծրագիր: Դրանք դրական արդյունք են ունեցել հաշմանդամություն ունեցող ավելի քան 1000 մարդկանց եւ նրանց ընտանիքների համար»,-ասաց Գերմանիայի դեսպանը: Իսկ  Ֆրանսիայի դեսպանն էլ ընդգծեց, որ սահմանելով այս մրցանակը՝ ցանկացել են արժեւորել  Հայաստանում հավասար հնարավորությունների հաստատման համար տարվող աշխատանքը:   

ՀԿ-ի ղեկավար Կարինե Գրիգորյանը նշեց, որ մրցանակն անչափ պարտավորեցնող է, քանի որ այսուհետ առավել մեծ ոգեւորությամբ պետք է աշխատեն հանուն միասնական  նպատակի:

«Այս մրցանակը խորհրդանշական է, քանի որ այս տարի մեր կազմակերպությունը նշում է հիմնադրման տասը տարին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրաշալի թիմին, քանի որ առանց նրանց ես չէի կարող հասնել այս ամենին: Պետք է ասեմ, որ ցավոք, Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ ամենուր խտրականության են բախվում՝ կապված անմատչելի ֆիզիկական միջավայրի, հասարակության վերաբերմունքի պատճառով: Մենք ամեն ինչ անում ենք, որ հզորացնենք հաշմանդամություն ունեցող կանանց, որպեսզի նրանք կրթություն ստանան,  մասնակցեն փոխանակման ծրագրերի եւ աշխատանք ձեռք բերեն»,-շեշտեց Կարինե Գրիգորյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիայի ղեկավար Մարիանա Գրիգորյանին՝ նշելով, որ խոսքի ազատությունն է ժողովրդավար եւ ազատ հասարակության հիմքը:

«Մեծ պատիվ է վերապահված հանձնել այս մրցանակը «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային՝ այսօր հայաստանյան հասարակության առջեւ ծառացած առավել հակասական հարցերին լույս սփռելու եւ դրանց շուրջ հանրային քննարկումներ սկսելու հետեւողական աշխատանքի համար: Մարիանա Գրիգորյանը բացառիկ լրագրող է, մշտապես կարողացել է գտնել դժվարին թեմաներին անդրադառնալու ստեղծագործ ու հնարամիտ ուղիներ Հայաստանում առավել ազատ, արդար եւ ժողովրդավար դարձնելու ձգտումով»,-ասաց ԱՄՆ դեսպանը:

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան «Կառավարութան բարեփոխիչ» մրցանակը շնորհեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Արդարության եւ թափանցիկության խթանում» մրցանակը հանձնեց  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանին, իսկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն  Չիքը  «Ազատության պաշտպան» մրցանակը հանձնեց  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն՝ ոչ. Նիկոլ ՓաշինյանԻսրայելը մտահոգված է Իրանի հարցում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությամբՏեսախցիկները ֆիքսել են անհետ կորած պատանուն. Ի՞նչ է պատմում մայրը Փաշինյան․ «Լուկաշենկոն ասում էր՝ ո՞ւմ է պետք Հայաստանը, հիմա ցույց ենք տալիս՝ ում է պետք»Փաշինյան․ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի ժամանակը դեռ չի եկելԳերմանիայում շոգի պատճառով մահացել է գրեթե տասը հազար մարդՌուսաստանը խնդիր է տեսնում՝ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ չկան. համաձայն չենք. ՓաշինյանՌուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներինԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել Իրանի Աբադան քաղաքի ծայրամասինՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱրգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ Կիրակի հրաժարական ենք տալու, հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի. ՓաշինյանՌուսական շուկայի հետ կապված ներկայիս իրավիճակը ես համարում եմ նոր հնարավորություն․ Փաշինյան ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի երկրորդ փուլի աշխատանքներին Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին․ ՔՊ-ն փակում է դռներն Արթուր Հովհաննիսյանի առաջ«Նվագախմբի տղաների» ճուտոները ինչի՞ են բանակում լիքը. մենք ենք անում. Նիկոլ ՓաշինյանՀայտնի է՝ ով է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը 178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար․ կառավարությունը հատկացում արեց «Ակնհայտ է՝ խնդիր կա». Նիկոլ ՓաշինյանՀայ շախմատիստ Ալեն Պողոսյանը 40e Open International d'Avoine մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը ՄԱԿ-ը` Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից Իրաքի ուղղությամբ հասցված հարվածների մասին Վեդու ջրամբարը շահագործման պատրաստ է․ նմանատիպ կառույց առաջին անգամ է կառուցվում երկրումComex-ում ոսկու գինը հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4150 դոլարը «Վրեքներս խաբար չկա». Փաշինյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին8,5 հա, 10.000 ծառ, 212.մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան Մահացել է դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարանները պետական աջակցություն կստանան6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներիցԱՄՆ-ն Իրանի դեմ երկշաբաթյա օդային գործողության ծրագիր է պատրաստելՔրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնություն․ Հայաստանի թիմը հաղթել է Լեհաստանին Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին․ կա զոհԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԵրևանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապօրինի վաճառվող ապրանք (տեսանյութ) Աշխարհի աստղերը մեկ վայրում․ հայտնի են Ռոնալդուի հարսանիքի հյուրերըՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-իԿոտայքի մարզի 6 համայնքում կդադարեցվի գազամատակարարումը Ուկրաինական հարձակումից հետո Սարապուլում այրվում է Wildberries-ի պահեստըՆԳՆ քրեական ոստիկանները բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Բաքվից մի քանի կիլոմետր հեռու՝ առանց խմելու ջրի. Ադրբեջանի «զարգացման» մյուս դեմքը. իրանագետՍևան քաղաքում 12 ժամ ջուր չի լինի Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ ԱշոտյանԱնօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվողը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 14-ամյա Վահե Ապիկյանը անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքիցԱդրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա․ այս հարցում ևս նահանջ չի եղել. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 30-ի դրությամբԱրմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»
Ամենադիտված