«Ժողովուրդ»․ Չնայած կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները, սակայն ՀՅԴ-ականները կարծում են, որ դրանք մերժումներ չեն
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ կառավարությունը մերժել էր 2018 թվականի պետական բյուջեին վերաբերող ՀՅԴ խմբակցության առաջարկությունները: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ՀՅԴ խմբակցության բոլոր անդամները կողմ էին քվեարկել բյուջեի նախագծին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պնդում էր, թե իրենց քվեարկությունն ամենեւին էլ կապ չի ունեցել այդ առաջարկներն ընդունելու հետ: Ավելին՝ չնայած կառավարությունը բոլոր ութ առաջարկները մերժել է, սակայն ՀՅԴ-ականները կարծում են, որ դրանք մերժումներ չեն: «Մեր առաջարկները չեն մնացել, անուշադրության մատնվել, բնականաբար անդրադարձ է կատարվել մեր առաջարկներին, հստակ գնահատականներ տրվել: Այդ առաջարկները դեռ չեն կորցրել իրենց ուժն ու արդիականությունը: Կարծում եմ՝ հետագայում դրանց մի զգալի մասը կիրականացվի: Ոչ թե մերժել է, այլ ելնելով իրավիճակից՝ պարզաբանումներ է տվել»»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը