Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում Իրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ են Պուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներին Թրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար «Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանել Հունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում է Միջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լ Կարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգ Ութ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործում Մակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններին ԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և Արգենտինա 

«Ժամանակ». Օհանյանի կասկածելի լռությունը

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երբ «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով դատական նախավերջին նիստի ժամանակ հրապարակվեց Արթուր Վարդանյանի եւ Վահան Շիրխանյանի զրույցի գաղտնալսման տեքստը, տրամաբանական էր ենթադրել, որ դրան արձագանքելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որովհետեւ եթե հավատանք Շիրխանյանի ասածներին, ապա Օհանյանն առնվազն տեղյակ է եղել զինված խմբի գործունեության մասին ու նույնիսկ որոշակի աջակցություն է խոստացել նրան, այլ խոսքով՝ մասնակից է եղել Սերժ Սարգսյանի դեմ նախապատրաստվող խռովությանը:

Սակայն Սեյրան Օհանյանը լռում է, ու ինչպես ժամանակին Շիրխանյանն է զինված խմբի ղեկավարին փոխանցել Սեյրան Օհանյանի աջակցության խոստումը, այնպես էլ հիմա Ազատ Արշակյանն է մեզ տված հարցազրույցում փոխանցել գեներալի կարծիքը: «Սեյրան Օհանյանը միայն ասաց՝ «տես, ուր են հասել, բայց այդքան ցածր կարելի՞ է իջնել»,- ասել է Արշակյանը:

Իհարկե, մի փոքր անհասկանալի է, թե ում «ցածր իջնելու» մասին է խոսում Սեյրան Օհանյանը, որովհետեւ «խռովության» մասնակից նրան «դարձրել» են ոչ իշխանությունները, այլ Վահան Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը: Իշխանությունները, հակառակը, «մեծահոգություն» են ցուցաբերել եւ Օհանյանին չեն «հիշել» ոչ նախաքննության եւ ոչ էլ դատավարության ժամանակ:

Կասկածից վեր է, որ այս թեմայով Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է որոշակի հանգամանքներից ելնելով: Պարզ է, որ այս ձայնագրության մասին Սերժ Սարգսյանն իմացել է վաղուց, երբ Օհանյանը դեռ նախարար էր, եւ անկասկած նրանից փորձել է պարզել, թե ինչու վերջինս իրեն «տանել չի կարողանում»: Ըստ ամենայնի՝ Սարգսյանն ու Օհանյանն իրար հասկացել են ու պայմանավորվել են թեմային ընթացք չտալ երկուստեք: Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի թիկունքում կանգնած ռուսական շրջանակներն են «ջրել» թեման: Հենց դրա համար էլ Սեյրան Օհանյանն առայժմ լռում է, սակայն ունի մտավախություններ, որ Սերժ Սարգսյանը կարող է պայմանավորվածություններ խախտել, ինչի հետեւանքով ինքը կարող է իրավական խնդիրներ ունենալ, ու դրա համար էլ երրորդ մարդու միջոցով ակնարկում է ոմանց «ցածր իջնելու» մասին:

Սեյրան Օհանյանը փառահեղ կենսագրություն ունեցող զինվորական է, Արցախի հերոս, սակայն որպես հրապարակային գործիչ այդպես էլ չի կարողանում հաղթահարել ստվերում մնալու բարդույթը: ՊՆ-ում նա Սերժ Սարգսյանի, անգամ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ստվերում էր, ՕՐՕ-ում՝ Սամվել Բաբայանի ու Ռոբերտ Քոչարյանի: Սեյրան Օհանյանը սուբյեկտության խնդիր ունի. նրան հրահանգված է չխոսել, ու նա լռում է, եւ, ըստ ամենայնի, հասարակությունն այդպես էլ անտեղյակ կմնա զինված խմբի գործունեությանը նրա ունեցած-չունեցած առնչության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է Մասկին
Ամենադիտված