Գյումրիում տնակ է այրվել. կա 1 զոհ
Արտակարգ Պատահար
Փրկարարական ծառայություն դեկտեմբերի 12-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի նախկին կոշիկի գործարանի մոտակայքում այրվում է տնակ:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Շիրակացի փողոցի թիվ 97 տան մոտակայքում գտնվող ինքնաշեն տնակ (6 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:35-ին, մարվել՝ 02:12-ին: Ամբողջությամբ այրվել է տնակը՝ գույքով:
Փրկարարները տնակի ներսում հայտնաբերվել է 1952 թ. ծնված Գ. Ս.-ի մոխրացած դին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն