Հայաստանի պատանիների շախմատի թիմը հաղթանակով է մեկնարկել Օլիմպիադայում
Սպորտ
Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում մեկնարկեց մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան: Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը Հնդկաստան է մեկնել հետևյալ կազմով. Արամ Հակոբյան, Շանթ Սարգսյան, Դավիթ Միրզոյան, Մամիկոն Ղարիբյան և Աննա Սարգսյան: Հավաքականի մարզիչն է կրկնակի Օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Երեկ կայացած առաջին տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 4-0 հաշվով առավելության հասավ Շրի Լանկայի հավաքականի նկատմամբ: Թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը:
2-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Իսրայելի հավաքականը:
Մրցաշարին մասնակցում է 30 հավաքական: Որպես կազմակերպիչ` Հնդկաստանից մասնակցում է 3 թիմ: Յուրաքանչյուր հավաքական բաղկացած է 4 հիմնական խաղացողներից և մեկ պահեստային մասնակցից, ընդ որում՝ մասնակիցներից մեկը պետք է լինի աղջիկ և խաղա առնվազն երեք խաղափուլում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան