Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն Մենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար. Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ երեք հնարավոր գործողություններ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով «Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի․ «Կլուժի» գլխավոր մարզիչ Վերացվել է «Դիետ» ընկերության երկու արտադրատեսակի արտադրության կասեցումը Մարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել. Նա տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Լուսանկարներ) Հայաստանում առաջին անգամ սահմանապահների մասնագիտական կրթական ծրագիր կներդրվի Կասեցվել է Արշակունյաց 88 հասցեում գործող սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Կոլորադոյում 15-ամյա տղան սեփական կյանքի գնով փրկել է եղբորը կայծակի հարվшծից Թրամփը զգուշացրել է Չինաստանին. Գերիներին ազատելու կոչով պաստառը՝ Արարատի գագաթին 

Նոր խորհրդարանի ամենաակտիվ և ամենաշատ բացակայող պատգամավորները

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը դեկտեմբերի 5-8-ը կայացած հերթական քառօրյայով ավարտեց աշխատանքը: Խորհրդարանի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի արդեն հաջորդ տարվա փետրվարին, իսկ մինչ այդ ներկայացնում ենք 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատ աչքի ընկած, ամենաակտիվ, ինչպես նաև նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորներին:

Parliamentmonitoring-ի արդյունքներով 6-րդ գումարման առաջին նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորները ընդդիմադիր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններից են: Ամենաակտիվ պատգամավորը «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն է, ով  82 անգամ ելույթ է ունեցել և հարց հնչեցրել: Նրան հաջորդում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը. նա 59 անգամ հարց է հնչեցրել ու ելույթ ունեցել: Նույնչափ հարց է հնչեցրել ու ելույթ ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 52 ելույթով և հարցով ամենաակտիվ պատգամավորների 4-րդ հորիզոնականում է: Նույնքան հարցով և ելույթով 5-րդ հորիզոնականում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն է:

6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից ամենաշատը բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Նա նիստերից բացակայել է 213 անգամ: Ծառուկյանին հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 155 անգամ: Նիստերից հաճախակի բացակայել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 123 անգամ: Ամենաշատը բացակայած պատգամավորների թվում է նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը. նա բացակայել է 99 անգամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նիստերից բացակայել է 97 անգամ և այդ ցուցանիշով 5-րդն է ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկում:

Առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորները իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը կողմ են քվեարկել 209 անգամ, իսկ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը՝ 208:

Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորներն էլ ներկայացնում են ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դեմ է քվեարկել 47, Մանե Թանդիլյանը՝ 44, Արամ Սարգսյանը՝ 42, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ 40 անգամ:

Ամենաշատը ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էլ բացառապես ներկայացնում են «Ծառուկյան» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահան Կարապետյանը ձեռնպահ են քվեարկել 10 անգամ, Արայիկ Աղաբաբյանը՝ 9 անգամ:

Առաջին նստաշրջանի ընթացքում ընդունված նախագծերի 12.5 տոկոսը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորները, 87.5 տոկոսը՝ կառավարությունը: Նստաշրջանի ընթացքում ընդունվել է պատգամավորների հեղինակած 25 և կառավարության հեղինակած 160 օրենսդրական նախաձեռնություն:

Նստաշրջանի ընթացքում ամենաշատն ընդունված նախագծերը վերաբերվել են պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին: Համապատասխան հանձնաժողովն անցած նախագծերը կազմում են ընդունված օրինագծերի 34 տոկոսը: 6.8 տոկոս կազմել են ֆինանսավարկային, 2.9 տոկոս տարածքային կառավարման, 1.9 տոկոսն արտաքին հարաբերությունների, 8.7 տոկոսը հանրային հարցերի, 7.8 տոկոսը պաշտպանության, 9.7 տոկոսը տնտեսական, 9.7 տոկոսը հարկային, 8.7 տոկոսը՝ սոցիալական, 1 տոկոսն առողջապահության, 1 տոկոսը՝ գիտության, 1 տոկոսը կրթության, 2.9 տոկոսը գյուղատնտեսության, 3.9 տոկոսը՝ բնապահպանության ոլորտներին վերաբերվող նախագծերը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատունՄենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար. Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ երեք հնարավոր գործողություններԱրմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով«Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի․ «Կլուժի» գլխավոր մարզիչՎերացվել է «Դիետ» ընկերության երկու արտադրատեսակի արտադրության կասեցումըՄարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել. Նա տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Լուսանկարներ) Հայաստանում առաջին անգամ սահմանապահների մասնագիտական կրթական ծրագիր կներդրվիAl Monitor. Ռիադը մտադիր է կոալիցիա կազմել Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համարԿասեցվել է Արշակունյաց 88 հասցեում գործող սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱլեքսանդր Ուսիկը հրաժարվել է մենամարտել UFC-ի նախկին չեմպիոն Ջոն Ջոնսի հետԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Թուրքիան F-16-ներ է տեղակայել Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի պարեկության համարԿոլորադոյում 15-ամյա տղան սեփական կյանքի գնով փրկել է եղբորը կայծակի հարվшծից Թրամփը զգուշացրել է Չինաստանին. Գերիներին ազատելու կոչով պաստառը՝ Արարատի գագաթինՀայկական ծաղիկներն արտահանվում են 26 երկրի շուկա․ ԿառավարությունՏուսկը կապի մեջ է եվրոպացի առաջնորդների հետ՝ անհայտ օբյեկտի անկման հարցով Կյանքին ուղղված ի՞նչ սպառնալիքներ է ստացել Աննա Հակոբյանը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել24 մլն դրամ հատկացվեց «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի համար Նիկոլ Փաշինյանի նոր խոսնակ է նշանակվելու Մելանյա Հարությունյանը Տղամարդը փորձել է կացնով գլխատել հարևանինNZZ․ Ռուսաստանը նոր մատակարարման երթուղի է բացելՎաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում. Փաշինյան Կնայենք, կտեսնենք, թե որտեղ խնդիրը կարող ենք լուծել Փաշինյանը՝ Ծառուկյանի ընկերությունների մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ենթակառուցվածքային օբյեկտներին հասցված հարվածների մասին Մեր սեփականությունն է, վերականգնում ենք, պետք է արդարանա՞նք. Փաշինյանը՝ երկաթուղու մասինՃՈ-ն հերքել է օգոստոսի 1-ից «եվրոպրոտոկոլի» թղթային տարբերակը պարտադիր ներկայացնելու մասին լուրերըԵՄ-ն Ուկրաինային խոստացել է ևս 8.3 միլիարդ եվրոՏնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ Նսեմացրել եք Վազգեն Սարգսյանի դերը, ասում էիք՝ զավակների դիերը նախատոնական նվեր օին մայրերինԾառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչությունՓաշինյան․ «Երկաթուղին մեր սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է այն օգտագործի՝ ինչպես նպատակահարմար է գտնում»Հայաստանն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն՝ ոչ. Նիկոլ ՓաշինյանԻսրայելը մտահոգված է Իրանի հարցում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությամբՏեսախցիկները ֆիքսել են անհետ կորած պատանուն. Ի՞նչ է պատմում մայրը Փաշինյան․ «Լուկաշենկոն ասում էր՝ ո՞ւմ է պետք Հայաստանը, հիմա ցույց ենք տալիս՝ ում է պետք»Փաշինյան․ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի ժամանակը դեռ չի եկելԳերմանիայում շոգի պատճառով մահացել է գրեթե տասը հազար մարդՌուսաստանը խնդիր է տեսնում՝ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ չկան. համաձայն չենք. ՓաշինյանՌուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներինԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել Իրանի Աբադան քաղաքի ծայրամասինՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱրգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ Կիրակի հրաժարական ենք տալու, հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի. ՓաշինյանՌուսական շուկայի հետ կապված ներկայիս իրավիճակը ես համարում եմ նոր հնարավորություն․ Փաշինյան ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի երկրորդ փուլի աշխատանքներին Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին․ ՔՊ-ն փակում է դռներն Արթուր Հովհաննիսյանի առաջ«Նվագախմբի տղաների» ճուտոները ինչի՞ են բանակում լիքը. մենք ենք անում. Նիկոլ ՓաշինյանՀայտնի է՝ ով է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը
Ամենադիտված