Շախմատի ֆեդերացիան 2017 թվականը հաջող տարի է համարում
Սպորտ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համար անցնող 2017 թվականը հաջող էր:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը:
«2017 թվականը կարելի է համարել հաջողված տարի շախմատի ֆեդերացիայի համար: Առաջին հերթին դա կապված է Լևոն Արոնյանի` աշխարհի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի հետ: Նա դարձավ աշխարհում միակ շախմատիստը, ով երկրորդ անգամ հաղթեց գավաթի խաղարկությունում: Լևոնի նվաճումներից է նաև շախմատի պատմության ամենախոշոր՝ «Noway chess» մրցաշարում տարած հաղթանակը»,-ասաց Անդրեասյանը:
Վերջինս առանձնացրեց նաև պատանի շախմատիստներ Մանուէլ Պետրոսյանի և Հայկ Մարտիրոսյանի նվաճումներն իրենց տարիքային խմբերի առաջնություններում: «2017 թվականին պատանեկան մրցաշարերին մասնակցել է մոտ 800 պատանի»,-ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
2017 թվականին Հայաստանում անցկացվել է 9 միջազգային մրցաշար, այդ թվում՝ երեք պատանեկան:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան