Նազելի Բաղդասարյանն ավարտում է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում իր աշխատանքը Մենք կարող ենք խոսել հավատքի մասին, բայց չապրել սիրով, կարող ենք պաշտպանել ճշմարտությունը, բայց կորցնել ողորմություն. Իսահակ Սրբազան Հայաստանը և Շվեդիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը Խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը 10.9 մլն դրամ են հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել է Մահացել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հիմնադիր Կարո Կարապետյանը 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Դատախազությունը ընթացք է տվել Փաշինյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը 14-ամյա Վահեն գտնվել է. Մանրամասներ 

Բարձրագույն կրթության օրենքի նախաագծի հանրային քննարկումն անցկացվել է ուսանողների մասնակցությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք, որի շրջանակում դեկտեմբերի 13-ին Երևանի պետական համալսարանում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների, Ուսանողական ազգային ասոցիացիայի, «Հանուն գիտության զարգացման» շարժման ներկայացուցիչների հետ:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարը նշել է, որ արդեն իսկ քննարկումներ են եղել  պետական և ոչ պետական բուհերի ռեկտորների հետ. նախատեսվում է նախագծի քննարկում նաև հասարակական կազմակերպությունների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Լևոն Մկրտչյանի խոսքով` «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ողջ համակարգում. «Այս փոփոխությունները երեք տարվա ընթացքում պետք է հանգեցնեն նրան, որ ունենանք որակապես այլ մակարդակի բարձրագույն կրթության համակարգ: Այս իմաստով կարևոր են նաև ձեր նկատառումները՝ ինչպես բարելավել օրենքը, քանի դեռ այն քննարկման փուլում է: Օրենքի փիլիսոփայությունը հետևյալն է՝ Հայաստանը դիտարկել որպես մեկ միասնական կրթագիտական տարածք, որի կենտրոնում ուսանողն է:  Վերջինիս պետք է տալ շարժունության հնարավորություն այդ տարածքում, որպեսզի նա զարգացնի իր գիտելիքներն ու հմտությունները և իր ուսումնառության ընթացքում ձևավորի յուրաքանչյուր կրթական աստիճանի համար կոնկրետ կրեդիտներ: Դրանց մի մասը նա կարող է հավաքել ուսումնական հաստատությունում, մյուս մասը՝ գիտական և այլն: Այսինքն՝ օրենքը տալիս է այդ հնարավորությունը՝ մասնակի և ամբողջական կրթության, ինչպես նաև նախաբակալավրիատի: Մյուս կարևոր փոփոխությունը պետպատվերի ձևավորման կարգն է, երբ անցում է կատարվելու կրթաթոշակային համակարգի` երեք բաղադրիչով՝ սոցիալական, առաջադիմության և նպատակային տեղերի: Սա բավականին լուրջ սոցիալական խնդիրներ կլուծի: Բացի այդ, օրինագծով ձևավորվում է բաց հարթակ՝ ակադեմիական ազատությունների և կրթական պլատֆորմների ուղղությամբ՝ կրկնակի դիպլոմներ, համատեղ ծրագրեր, ցանցային համալսարաններ, գիտություն-կրթություն-աշխատաշուկա ճկուն մեխանիզմների ձևավորում և այլն»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ փոփոխություններ են նախատեսված նաև բուհերի հաշվետվողականության բարձրացման և կառավարման համակարգի բարեփոխման տեսանկյունից:

ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ուսանողներին ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները: Նրա խոսքով՝ օրենքով սահմանվում կամ լիովին վերանայվում են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ: Դրանք են՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքների և պայմանների ներդրում (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), մասնագիտության կրթական ծրագրի չափորոշչի ձևանմուշի սահմանում, որակավորումների պետական գրանցամատյան, ամբողջական և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպում և այլն),  բուհերի ֆինանսավորման սկզբունքներ և պայմաններ, դրանց ինստիտուցիոնալ ինքնավարության և հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության ապահովման ընդունված պահանջների ու մեխանիզմների ներդրում ու կիրարկում, որը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման կարևոր պայմաններից է: Բացի այդ, միջազգային օրենսդրությանը համապատասխան բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հիմնական և կիրառվող հասկացությունների սահմանում, ինչպես նաև օտար լեզուներով դասավանդման հնարավորության ընձեռում, բարձրագույն կրթության կազմակերպում ինտեգրված ուսուցման  ձևով, բուհերի կողմից համատեղ կրթական ծրագրերի իրականացում և համատեղ որակավորումների շնորհում,  ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրում (ՀՀ-ում գործող բոլոր բուհերի բակալավրի աստիճանի ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության պարտադիր պահանջի սահմանում, բուհերի կողմից ընդունելության մուտքային պահանջների սահմանում և մրցույթի անցկացում), բուհերի ուսանողական մարմինների դերի հստակեցում, օրենքում դրանց դերի ամրագրում և բուհի կողմից տրամադրվող ֆինանսավորման ֆիքսված չափի սահմանում/0.2%/ և այլն:

Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, ինչպես նաև հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են կառավարման խորհուրդներում ուսանողների ներգրավվածության ավելացման, վարձավճարների, նախաբակալավրիատի, անընդհատության սկզբունքի ապահովման, շարժունության և այլ հարցեր:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նազելի Բաղդասարյանն ավարտում է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում իր աշխատանքըՄենք կարող ենք խոսել հավատքի մասին, բայց չապրել սիրով, կարող ենք պաշտպանել ճշմարտությունը, բայց կորցնել ողորմություն. Իսահակ ՍրբազանԻրանում ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի երեք զինծառայողՀայաստանը և Շվեդիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումըԲնության գրկում հանգստանալիս պահպանեք անվտանգության այս կանոնները. Առողջապահության նախարարությունԽոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը10.9 մլն դրամ են հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունըՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել էՄահացել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հիմնադիր Կարո Կարապետյանը Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի մոտ գտնվող Դալեսի օդանավակայանի արդիականացման ծրագրերի մասին14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Դատախազությունը ընթացք է տվել Փաշինյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանըՏաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը14-ամյա Վահեն գտնվել է. ՄանրամասներՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի«Ես դիրքում քնող չեմ եղել»․ Փաշինյանը բանակում ինքնшuպшնnւթյnւնների պատճառների մասին խոսելիս հիշեց ռեփի բառերը (տեսանյութ) Իսրայելը մտահոգված է Իրանի հարցում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությամբԳյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատունՄենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար. Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ երեք հնարավոր գործողություններԱրմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով«Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի․ «Կլուժի» գլխավոր մարզիչՎերացվել է «Դիետ» ընկերության երկու արտադրատեսակի արտադրության կասեցումըՄարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել. Նա տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Լուսանկարներ) Հայաստանում առաջին անգամ սահմանապահների մասնագիտական կրթական ծրագիր կներդրվիAl Monitor. Ռիադը մտադիր է կոալիցիա կազմել Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համարԿասեցվել է Արշակունյաց 88 հասցեում գործող սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱլեքսանդր Ուսիկը հրաժարվել է մենամարտել UFC-ի նախկին չեմպիոն Ջոն Ջոնսի հետԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Թուրքիան F-16-ներ է տեղակայել Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի պարեկության համարԿոլորադոյում 15-ամյա տղան սեփական կյանքի գնով փրկել է եղբորը կայծակի հարվшծից Թրամփը զգուշացրել է Չինաստանին. Գերիներին ազատելու կոչով պաստառը՝ Արարատի գագաթինՀայկական ծաղիկներն արտահանվում են 26 երկրի շուկա․ ԿառավարությունՏուսկը կապի մեջ է եվրոպացի առաջնորդների հետ՝ անհայտ օբյեկտի անկման հարցով Կյանքին ուղղված ի՞նչ սպառնալիքներ է ստացել Աննա Հակոբյանը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել24 մլն դրամ հատկացվեց «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի համար Նիկոլ Փաշինյանի նոր խոսնակ է նշանակվելու Մելանյա Հարությունյանը Տղամարդը փորձել է կացնով գլխատել հարևանինNZZ․ Ռուսաստանը նոր մատակարարման երթուղի է բացելՎաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում. Փաշինյան Կնայենք, կտեսնենք, թե որտեղ խնդիրը կարող ենք լուծել Փաշինյանը՝ Ծառուկյանի ընկերությունների մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ենթակառուցվածքային օբյեկտներին հասցված հարվածների մասին Մեր սեփականությունն է, վերականգնում ենք, պետք է արդարանա՞նք. Փաշինյանը՝ երկաթուղու մասինՃՈ-ն հերքել է օգոստոսի 1-ից «եվրոպրոտոկոլի» թղթային տարբերակը պարտադիր ներկայացնելու մասին լուրերըԵՄ-ն Ուկրաինային խոստացել է ևս 8.3 միլիարդ եվրոՏնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ Նսեմացրել եք Վազգեն Սարգսյանի դերը, ասում էիք՝ զավակների դիերը նախատոնական նվեր օին մայրերինԾառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչությունՓաշինյան․ «Երկաթուղին մեր սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է այն օգտագործի՝ ինչպես նպատակահարմար է գտնում»
Ամենադիտված