Մխիթարյանը հնարավոր է՝ ձմռանը լքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանդիպել էին ֆուտբոլիստի ապագայի հարցը քննարկելու համար:
Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացի մասնագետը ֆուտբոլիստին հայտնել է, որ ձմռանը հնարավոր է նրա տրանսֆերը վաճառվի, կամ էլ Մխիթարյանը վարձավճարով մեկ այլ թիմում հանդես գա:
Corriere dello Sport-ի տեղեկություններով էլ՝ մանչեսթերյան թիմը և «Ինտեր»-ը դիտարկում են Ժոզու Մարիուին և Հենրիխ Մխիթարյանին փոխանակելու տարբերակը:
Եթե տեղափոխությունը կայանա՝ իտալական ակումբն իր ֆուտբոլիստի համար կպահանջի 40-45 մլն եվրո:
Դիտարկվում է նաև ֆուտբոլիստներին կես տարով վարձակալելու տարբերակը:
Այս մրցաշրջանում Մխիթարյանը մանկունիացիների կազմում մասնակցել է 16 խաղի և խփել 2 գոլ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան