Հրանտ Մելքումյանը միավոր է կիսել
Սպորտ
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող ելույթները «Sitges» միջազգային մրցաշարում:
«Sitges» միջազգային մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Մելքումյանը կիսել է միավորը գրոսմայստեր Սամուել Շանկլադի (ԱՄՆ) հետ:
Այս տուրից հետո Մելքումյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և ունի 4,5 միավոր: Նույնքան միավոր ունի ևս 4 շախմատիստ:
4-րդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 43 երկրի 126 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան