Ռոբերտ Քոչարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Իր սրտի մեջ նենգություն ունեցողը ինչպե՞ս կարող է հանգիստ Պատարագի մասնակցել․ Տեր Փառեն Սիսիանի համայնքապետը ծնողների ընկերության հետ շուրջ 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել. Հետք Կնքված «Toyota» սրահում ավելի քան 20 հաճախորդի հետ են ուղարկել Նախկին նախագահը ձերբակալվել է․ Իրավապահները մանրամասներ են ներկայացրել «Սեյրան Օհանյանի վերջին ռազմական գործողությունը շիշ նետելն էր». Դավոյան «Սա ընդդիմության ջախջախման փորձ է, որը խանգարում է Փաշինյանին կատարել Բաքվի և Անկարայի պահանջները». Իշխան Սաղաթելյան Հրահանգը երեկ Փաշինյանը տվեց.Գալստյանը՝ 2-րդ նախագահի ձերբակալության եւ խուզարկությունների մասին Ես չեմ կարծում, որ էս պրոցեսը հենց գիշերը պլանավորվեց, երեկ հայտարարեց՝ էսօր արեցին. Սաղաթելյան Երեկվա հարցուպատասխանից հետո պարզ էր. մարդը կա, հոդվածը գտել են. Ագնեսա Խամոյան Խանդանյան․ «Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի, իսկ 29%-ի մասին ձեր հաշվարկը՝ անգրագիտություն է» «Թշնամու դեմ մենակ մնացինք ձեր զրոյական դիվանագիտության պատճառով». Լիլիթ Գալստյան 

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Նոր Կյանք համայնքի ղեկավարի բաց նամակի առնչությամբ

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակի առնչությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ:

«Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն օրեր առաջ հանդես էր եկել բաց նամակով՝ ուղղված նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դրանում ներկայացված տվյալների և հանգամանքների կապակցությամբ տեղեկացնում եմ հետևյալի մասին: Գարիկ Սարգսյանի կողմից ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ստացվել է երեք հաղորդում, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ոստիկանություն՝ դրանցում ներկայացվող տվյալներն ստուգելու նպատակով: Նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգվել են ներկայացված կոնկրետ հանգամանքները և տրվել են անհրաժեշտ իրավական գնահատականներ: Հաղորդումներից մեկի հիման վրա քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր են ձեռք բերվել, ներկայումս ընթանում է նախաքննություն, կատարվել են քննչական և դատավարական ծավալուն գործողություններ, նշանակվել են դատահաշվապահական և դատաձեռագրաբանական փորձաքննություններ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Մյուս երկուսի դեպքում հանցակազմի բացակայության հիմքով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու որոշումներ:

Համայնքի ղեկավարն օգտվել է վերոնշյալ որոշումները բողոքարկելու իր իրավունքից, նրա բողոքները ներկայումս դատաքննության փուլում են, և դատարանը, ի վերջո, կտա այն հարցի պատասխանը, թե որքանո՞վ էին այդ որոշումները հիմնավորված: Դրանցից մեկը վերաբերել է համայնքի ավագանու նիստերի արձանագրություններում (աճուրդով հողամասեր վաճառելու որոշումների վերաբերյալ) առկա ավագանու անդամների ստորագրությունների, Գ. Սարգսյանի համոզմաբ, կեղծված լինելուն: Դրանց կապակցությամբ է համայնքապետը նշում, թե «ՀՀ ոստիկանությունը և ՀՀ դատախազությունը բավարարվել են որոշ շահագրգիռ անձանց բացատրություններով» և «չապացուցված փաստերի հիման վրա» եզրահանգել, որ դրանք չունեն հանրային վտանգավորություն»: Նշված «շահագրգիռ անձինք» եղել են նիստերից բացակայած ավագանու անդամները: Իրենց բացատրություններում նրանք բոլորն էլ նշել են, որ մասնակցել են նիստերին:

Արձանագրություններն ավելի ուշ են կազմվել, իրենց հրավիրել են ստորագրելու, սակայն զբաղված լինելու պատճառով իրենք խնդրել են գործընկերներին ստորագրել արձանագրությունները, քանի որ համաձայն են եղել դրանց: Անգամ սկսնակ իրավաբանները գիտեն ձևավորված այն քրեաիրավական պրակտիկայի մասին, որ երբ անձի խնդրանքով, նրա իմացությամբ մեկ ուրիշը փաստաթուղթ է ստորագրում, կիրառվում է քր. օր. 18-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի hանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է հանցավոր արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել: Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հենց այդ հիմքով: Անհասկանալի է, թե այս պայմաններում ի՞նչ է նկատի առնվում բաց նամակում նշելու համար, թե այդ փաստերը որևէ կերպ ապացուցված չեն եղել:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե 2004-2016թթ. նիստերի արձանագրություններն առհասարակ առկա չեն նյութերում, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե արձանագրություններ չեն պահանջվել և չեն ուսումնասիրվել, ապա ինչի՞ հիման վրա են կազմակերպվել բացատրություններ վերցնելու գործողությունները: Հակառակ պնդումների, իրականում գործին կցվել են համապատասխան արձանագրությունները:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումների մասով քննություն չտարվելու մասին պնդման հետ կապված՝ պետք է հիշեցնել, որ բոլոր խախտումները չէ, որ քրեական բնույթ ունեն, այսինքն տարբեր օրենքների պահանջների ոչ բոլոր խախտումներն են համարվում հանցագործություն: Դրանք կարող են դրսևորվել վարչական, քաղաքացիական, կարգապահական իրավախախտումների ձևով, որոնք չեն կարող ստուգվել քրեական վարույթի շրջանակներում:

Իրողությունները միտումնավոր միակողմանի ներկայացնելու, մինչդատական վարույթի ցանկացած փուլում քրեական հետապնդման մարմինների իրականացված գործողությունների իրավաչափությունը, լրիվությունը, բազմակողմանիությունն ու առավել ևս օբյեկտիվությունը բացառապես առերևույթ հանցագործությունների մասին ենթադրությունների, լավագույն դեպքում անձնական համոզմունքների պրիզմայով գնահատելը վտանգավոր է, որովհետև այդ կերպ հանրությունը ենթարկվում է մանիպուլյացիայի և անհիմն կերպով խաթարվում է վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոբերտ Քոչարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել ենԻր սրտի մեջ նենգություն ունեցողը ինչպե՞ս կարող է հանգիստ Պատարագի մասնակցել․ Տեր Փառեն Սիսիանի համայնքապետը ծնողների ընկերության հետ շուրջ 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել. ՀետքԿնքված «Toyota» սրահում ավելի քան 20 հաճախորդի հետ են ուղարկել Նախկին նախագահը ձերբակալվել է․ Իրավապահները մանրամասներ են ներկայացրել «Սեյրան Օհանյանի վերջին ռազմական գործողությունը շիշ նետելն էր». Դավոյան«Սա ընդդիմության ջախջախման փորձ է, որը խանգարում է Փաշինյանին կատարել Բաքվի և Անկարայի պահանջները». Իշխան ՍաղաթելյանՌուսաստանում կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքներն աճել ենԲիթքոյնի արժեքը մայիսի 15-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 81 հազար դոլարըՀրահանգը երեկ Փաշինյանը տվեց.Գալստյանը՝ 2-րդ նախագահի ձերբակալության եւ խուզարկությունների մասին Ես չեմ կարծում, որ էս պրոցեսը հենց գիշերը պլանավորվեց, երեկ հայտարարեց՝ էսօր արեցին. ՍաղաթելյանՌուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը և զանգվածային հետախուզություններին Ուկրաինայում ձերբակալել են նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Մուդրայային Երեկվա հարցուպատասխանից հետո պարզ էր. մարդը կա, հոդվածը գտել են. Ագնեսա Խամոյան Խանդանյան․ «Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի, իսկ 29%-ի մասին ձեր հաշվարկը՝ անգրագիտություն է»«Թշնամու դեմ մենակ մնացինք ձեր զրոյական դիվանագիտության պատճառով». Լիլիթ ԳալստյանՔոչարյանի ընտանիքի շուրջ խոշոր քրեական գործ․ 6 ձերբակալված, բացահայտվել են միլիոնավոր դոլարների գործարքներ Էս բեսպրեդելի տիրույթում ամեն ինչ հնարավոր է. Սևակ Խաչատրյան էս պրոցեսից վախենում են միայն Լևոն Քոչարյանի բնակարանում գտնվող 3 երեխաներըԱմեն ինչը ճշտման փուլում է, վաղ է խոսել կալանքի միջնորդության մասին. ԿոչուբաևՎրեժխնդրությամբ առաջնորդվող ղեկավարը ապագա չունի. Վարդանյան «Ճիշտ աշխատանքի արդյունքում ժողովուրդը տրիլիոնների չափ գումար է գեներացրել». Սերգեյ Բագրատյանը գովերգում է կառավարության ծրագիրըԹունյան․ ԱԺ-ում ազատ խոսող պատգամավորները մատների վրա են հաշվում Վիլեն Գաբրիելյան․ Տիկին Ավետիսյանը թող ուսումնասիրի Մանուկյանի ելույթները Բաքվում պահվողների մասին«Քոչարյանի և նրա որդիների դեմ գործողություններն անկասկած քաղաքական են». քաղաքագետՌուսաստանում նոր զորահավաք չի լինի․ ՊեսկովԽորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Հայաստանի Ազգային ժողովի նիստըՍիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահներում ևս խուզարկություններ են իրականացվում․ փաստաբանՎարդանյան․ Փաշինյանի ելույթից հետո տեղի ունեցածը պատահականություն անվանել հնարավոր չէ#ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանին և ավագ որդուն՝ Սեդրակին ձերբակալել են. խուզարկում են Լևոն Քոչարյանի տունըՔոչարյանների ընտանիքի հետ կապ ունեցող մի շարք օբյեկտներում խուզարկություններ են իրականացվում․ ՔԿԱրմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանումՌոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Ուժայինները ներխուժել են Լևոն Քոչարյանի տունԳորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանումՀակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում ենՔանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ինչո՞ւ են խուզարկում Լևոն Քոչարյանի տունը․ կոմիտեն խոսում է կոռուպցիոն վարույթի մասինՍյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»«Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք»Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել «Հրապարակ»․ ՌՈ պետը գործի է անցել
Ամենադիտված