Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Ինչպե՞ս տապալել պատմական շանսը...

Վերլուծական
Վերջին օրերին ակտիվորեն քննարկվող թեմաների շարքում են Մեղրիում ազատ տնտեսական գոտու բացումը և նորությունը, որ ընթացիկ տարում կավելացվեն «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակներում Իրանից ներմուծվող բնական գազի ծավալները: Դեռևս Իրանի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը բարձրացրել է էներգետիկ ու տարանցման ոլորտներում հայ-իրանական համագործակցության հարցը` մատնանշելով այդ համագործակցության կարևորագույն դրույթները: Թե ինչ է դա նշանակում գործնականում Հայաստանի համար, գիտեն բոլորը` գազ և ճանապարհ: Բայց ոչ ոք չգիտի` դեռ ինչքա՞ն Իրանը կառաջարկի՝ Հայաստանը կլռի: Հաշվի առեք նաև Իրանի ԱԳ նախարարի այցի պահը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից օրեր անց: Բնական է, որ Թեհրանը չի կարող չօգտագործել 170 միլիոնանոց ԵՄ շուկա մուտքի հնարավորությունը, որքան էլ նրան հայկական կողմը հրի 80 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա:
 
Հայաստան-Իրան երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ցածր մակարդակի վրա են և համարժեք չեն Հայաստանի ու Իրանի միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակին: Վերջին տարիներին Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալները տատանվել են 200-300 մլն. դոլարի սահմաններում, մինչդեռ արդեն մի քանի տարի է, որ հայ և իրանցի պաշտոնյաները խոսում են այդ թիվը 1 մլրդ. դոլարի հասցնելու անհրաժեշտության մասին: Այդ նպատակով որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են: Մասնավորապես, վերջերս Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական կառավարությունների միջև ստորագրվեց «Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է էլ ավելի մատչելի և դյուրին դարձնել Մեղրի և Նուրդուզ մաքսային անցակետերում կատարվող ծառայությունները` ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների հետ կապված: Ինչ վերաբերում է արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծման մասին երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, ապա դա միանշանակ ողջունելի նախաձեռնություն է, ինչը թույլ կտա մեծացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները:
 
Այս ամենը իրականություն կդառնար, եթե չլիներ մեկ «բայց»: Հայաստանի կառավարությունն անցյալ շաբաթ Իրանի կողմից տրամադրված միջոցներով վերակառուցած գազամատակարարման համակարգը Մեղրիում եւ Ագարակում գրչի մեկ հարվածով նվիրաբերեց ռուսական մոնոպոլիստ «Գազպրոմ»-ին: Համակարգը մինչ այդ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության բալանսի վրա էր եւ համարվում էր պետական սեփականություն: Հայաստանը մշտապես հայտարարում է, որ մենք «բազմավեկտոր» ենք, «եւ-եւ» ենք, սակայն երբ գալիս է այդ փաստը գործնականորեն ապացուցելու պահը՝ Հայաստանի կառավարությունը նման անտրամաբանական և ՀՀ շահերին հակասող քայլեր է կատարում: Էներգետիկայի նախարարը դեռ լիահույս է, որ իրանական բիզնեսը շտապելու է Մեղրի նորաբաց ԱՏԳ: Մինչդեռ հարևան երկրի գործարարներն արդեն իսկ շատ լավ պատկերացնում են Հայաստանի կառավարության գործելաոճը, և բնական է, որ չեն շտապելու սեփական փողերը բառի բուն իմաստով՝ Արաքս գետը թափել: Հատկապես, որ այնտեղ մեզ անհասկանալի վտանգներից պաշտպանում է Ռուսաստանը: Մենք սպառնալիք ունե՞նք Իրանի կողմից, այն էլ՝ այնպիսի, որ ինքներս չենք կարող դիմագրավել: Մեզ կասեն՝ ահաբեկչություն, թմրադեղեր, անօրինական միգրացիա եւ այլն: Բայց ո՞վ է ասել, որ մեզ այդ ամենից պետք է Արաքս գետի վրա Մեղրիում պաշտպանեն ռուսները: Եվ այստեղ ուղղակի հարց է ծագում. իսկ Հայաստանի կառավարությունն այստեղ ո՞ւմ կողմից է խաղում: Եվ ո՞ւր կորավ այստեղ այդ «եւ-եւ»-ը: Այսպե՞ս ենք պատրաստվում կամուրջ դառնալ ԵՏՄ-ի, Իրանի, ԵՄ-ի միջև: Եթե սա նույնիսկ կամուրջ է, ապա անչափ խարխուլ, որը նույնիսկ մեզ համար է վտանգ ներկայացնում: Իշխանությունն ինքն իր համար է սպառնալիքի վերածվելու, երբ ասելիք չի ունենա ո՛չ Թեհրանին, ո՛չ Բրյուսելին, ո՛չ էլ Վաշինգտոնին, երբ կֆիքսվի, որ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող հաղորդակցության գլխավոր խոչընդոտը դառնում է Հայաստանի քաղաքականությունը:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված