Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Դատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ) 60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ) «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» 

Հանուն պաշտոնի չենք մտել այս պրոցեսների մեջ. ինչպես հաշտվեցին Մամիկոն Ասլանյանն ու Քրիստ Մարուքյանը

Քաղաքական

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 20-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտելու որոշումը դադարեցնելու և ավագանու նիստերին մասնակցելու մասին:

Կուսակցության որոշման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Վերջինս նշեց, որ իրենց միջև նորմալ հարաբերություններ են և նորմալ պրոցեսներ են տեղի ունենում:

«Մեր հաշտության եզրը Վանաձոր քաղաքի ապագան է: Մարդիկ իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ հիմա էլ որոշել են չբոյկոտել: Շատ նորմալ եմ վերաբերվում իրենց որոշմանը»,- ընդգծեց նա: 

Ասլանյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների հետ մինչ նրանց որոշումը քննարկումներ չեն եղել և չեն ազդել նրանց որոշման վրա. «Իրենց հետ շուտ եղել են խոսակցություններ, հորդորներ, հրավերքներ, հանդիպումներ, բայց կոնկրետ այս ժամանակահատվածում որևէ պայմանավորվածություն չունենք: Մարդիկ իրենք որոշել ու եկել են: Մեր միջև նորմալ աշխատանքային հարաբերություններ են, ինչպես հարաբերվում են օպոզիցիան և իշխանությունը»,- նշեց Ասլանյանը: 

Եթե ոչ խոստման արդյուքնում, ապա ինչպե՞ս ստացվեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «թույլ տվեց», որ զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը, Ասլանյանը պատասխանեց.

«Ես ընտրված քաղաքապետ եմ, երկու ընտրությամբ ամրապնդված: Ինձ ո՞վ պետք է թույլ տար, ինձ օրենքն ու ժողովուրդը թույլ տվեցին»: 

Քաղաքապետը նշեց՝ այսօր տեղի է ունեցել ավագանու նիստը, ընդունել են Վանաձոր քաղաքի բյուջեն, որն անցել է նորմալ աշխատանքային մթնոլորտում և առանց որեւէ կոնֆլիկտի: Իսկ ահա երեկոյան՝ միասին պատրաստվում են վառել Վանաձորի տոնածառի լույսերը:

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու մարզային խորհրդի անդամ Քրիստ Մարուքյանի հետ, ով ի տարբերություն Ասլանյանի՝ իրենց որոշումն այլ կերպ որակեց. «Սա որևէ կերպ չի կարելի հաշտություն համարել: Ինչպես հայտարարել ենք՝ մեր քաղաքական և իրավական հիմքերը սպառվել են բոյկոտի համար: Այսինքն՝ սպառվել են այնքանով, որ ունենք կառավարության մերժումը, որով արհամարհվել է Սահմանադրական դատարանի վճիռը: Քաղաքական առումով՝ դա այն է, որ «Օրինաց երկիր»-ը կամ ՀՎԿ-ն Հանրապետականի հետ հուշագիր է ստորագրել, որով ապահովվել է մեծամասնությունը և լուծվել 15 հոգով նիստ անելու խնդիրը: Այս իրավիճակում այլևս անիմաստ էր բոյկոտը և ցանկանում ենք ամբողջական ֆորմատով  ներգրավված լինել քաղաքի հետ կապված խնդիրների լուծումների մեջ:

Այս ամենի հետևանքները շատ մեծ են և միայն Վանաձորի մակարդակով չի պայմանավորված, որովհետև քաղաքական պրոցեսների տեսանկյունից մենք պարզաբանումներ ենք արել՝ ով ինչ է անում, ինչ դիրքերից է հանդես գալիս, ինչ տեղի էր ունեցել մանդատագողության առումով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հիմա ամեն բան պարզ է և հավելյալ մեկնաբանության կարիք չկա: 

Սովորաբար, քաղաքական ուժերը նման կոմպրոմիսների գնում են որոշակի պաշտոններ ձեռք բերելու համար: Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին որևէ պաշտոն են խոստացել բոյկոտը դադարեցնելու համար, թե՛ Մամիկոն Ասլանյանը, թե՛ Քրիստ Մարուքյանը հերքեցին՝ նշելով, որ նման բան չի եղել: 

«Մեր պայքարի առաջին օրվանից անձնական հարցեր լուծելու խնդիր չենք ունեցել և հանուն պաշտոնի չենք մտել այս պրոցեսների մեջ: Ո՛չ Մամիկոն Ասլանյանը, ո՛չ էլ իշխանություն կրող որևէ մեկը չեն կարող խոստանալ, որ փոխենք մեր քայլերը»,- ասաց Մարուքյանը: 

Ասլանյանն էլ նկատեց, որ որևէ մեկին որևէ խոստում չեն տվել: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունըChat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ) Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ9 էջանոց նամակ էր գրել. 14-ամյա Վահեի հայրը մանրամասներ է պատմում (տեսանյութ) Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Երևանի Ռուբինյանց փողոցում բшխվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը․ Կան վիրավորներTelegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտի» կառավարիչ-տնօրեն Եվրոպական հանձնաժողովը Կիևին 90 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրից 3.47 միլիարդ եվրո է հատկացրել հարվածային զենքի համարՖարխոյանը հիմնավորեց՝ որոշումները դատարանում չեն կայացվում, ուղարկվում է. Արթուր ՍարգսյանՎեհափառը ցանկության դեպքում կարող է գալ ԱԺ ու ելույթ ունենալ. դա իր իրավունքն է, Խաչատրյան«Թակիր իմ դուռը» սերիալի աստղը կանչվել է դատախազություն Սպասում եմ զույգ բալիկների․ Ռիհաննան նոր գրառում է կատարելՍպասելու ենք, թե էս անգամ ինչ են հորինել իրենց SMS ուղարկողները. ՀակոբյանReuters․ ԱՄՆ տնտեսության աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է մինչև 1,5 տոկոսForsa. Գերմանիայի բնակիչների գրեթե 80%-ը կարծում է, որ կառավարությունը չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրներըՄեր հայրերի նզովքն ուղեկցելու է, սա զգուշացում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Աննա Հակոբյանի հրապարակման հետ կապված մեկ անձի նկատմամբ կա կալանավորման որոշում.ՔԿ Նոր կալանքներ, ՀՀ-ում՝ ներմուծումների արգելք. ԻՀՊԿ-ն սպառնացել է «այսօր» հարվածել ԱՄՆ-ի օբյեկտներին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ka-32-ի պահեստամասերի մատակարարման վրա պատժամիջոցների արգելքը«Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան (տեսանյութ) Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդԱրթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսովԽոշոր եղջերավոր կենդանին ընկել էր ջրատարը Նոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է
Ամենադիտված