Մակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններին ԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և Արգենտինա Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասին Գերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկը Կարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը «Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը» Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամով 

Սամվել Կարապետյանին կզրկեն մենաշնորհից

Վերլուծական
Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցում ազատականացում է նախատեսվում. «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունից բացի այլ ընկերություններ են գործունեություն ծավալելու: Այս մասին հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Դա լրիվ նոր օրենսդրական նախաձեռնության փաթեթ է, որը շուտով կներկայացնենք խորհրդարան: ՀԷՑ-ից բացի այլ ընկերություններ են լինելու»,- ասաց Հարությունյանը:
 
Ինչո՞ւ հանկարծ Հայաստանը որոշեց գնալ մի քայլի, որով փաստացի բացվում է էներգետիկ անկախության ճանապարհը: Իրականում Հայաստանում այս ոլորտի քաղաքականությունը ձախողվել է՝ երկիրը կանգնեցնելով անխուսափելի ճգնաժամի առջև: Էներգետիկ շուկայում ռուսական ընկերությունների մենաշնորհային դիրքը և ենթակառուցվածքները տնօրինող ռուսական ընկերությունների ներդրումային և հատկապես տեխնոլոգիական անբավարար հնարավորությունները թույլ չեն տալիս զարգացնել համակարգը: Առկա է նաև ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորման խնդիրը, որի հետևանքով Հայաստանի էներգետիկ համակարգը նոր աղետի առջև է կանգնելու: Հայաստանի էներգետիկ հզորությունները և ենթակառուցվածքները ֆիզիկապես և բարոյապես մաշված են, ֆինանսական ներդրումների բացակայության պատճառով չեն արդիականացվում և, հետևաբար, երկիրը ժամանակի ընթացքում ընդհանրապես կզրկվի էներգետիկ համակարգից և ստիպված կլինի էլեկտրաէներգիա ներմուծել Ռուսաստանից կամ Վրաստանից:
 
Հայաստանի էներգետիկ համակարգն ամբողջությամբ իրացնելու և մենաշնորհելու՝ Ռուսաստանի փորձերը հայտնի կոռուպցիոն սկանդալից հետո տապալվեցին, դա հնարավորություն բացեց, որ այդ ոլորտում մենաշնորհը խախտվի: ՌԴ-ն, փաստորեն, ինքը հրաժարվեց դրանից՝ կոռուպցիոն սկանդալի հետևանքով, ինչը նշանակում է, որ դուռ է բացվում այլ ընկերությունների համար՝ հայաստանյան էներգետիկ դաշտ մտնելու հարցում: Ռուսաստանը հրաժարվեց ՀՀ էներգետիկ համակարգը մենաշնորհելու ցանկությունից: ՀԷՑ-ը սեփականաշնորհեց «Տաշիր գրուպ»-ը, ասել է թե՝ կառավարության համար միակ հնարավոր տարբերակն այն ժամանակ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի օգնությամբ ոչ արդյունավետ կառավարման արդյունքում ի հայտ եկած ճգնաժամը կարգավորելն էր: Սամվել Կարապետյանը չէր էլ թաքցնում, որ իր հետաքրքրությունների շրջանակում հենց էներգետիկ ոլորտն է՝ իբրև զարգացման ամենալուրջ հեռանկար ունեցող ոլորտը: Մեկ ամիս առաջ «Տաշիր գրուպ»-ը հայտարարեց մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին: Բնական է, որ կառավարությունը քաջ գիտակցում է, որ այդ մեկ միլիարդը բավարար չէ ոլորտն ուշքի բերելու համար, հատկապես, որ ներդրումների առյուծի բաժինը ուղղվելու է վերականգնվող էներգետիկային և դեռ հասկանալի չէ՝ երբ այդ ներդրումը շոշաշփելի արդյունք կբերի: Բացի այդ՝ ՀԷՑ-ը վերջին ամիսների ընթացքում զգալիորեն ավելացրել է իր վարկային պարտավորությունները, իսկ դա նշանակում է, որ ոլորտում միակ խաղացող մնալու դեպքում էլէներգիայի սակագնի բարձրացումից խուսափելն անհնար կլինի:
 
Հայաստանի էներգետիկ համակարգն ամբողջությամբ իրացնելու և մենաշնորհելու՝ Ռուսաստանի փորձերը կոռուպցիոն աղմուկից հետո տապալվեցին, դա հնարավորություն բացեց, որ այդ ոլորտում մենաշնորհը խախտվի: Ժամանակին ռուսական կողմն ամեն բան արեց Հայաստանի էներգահամակարգին տիրանալու համար: Հիմա ինչո՞ւ է ուզում հեռանալ, արդյո՞ք միայն այն պատճառով, որ ձեռքից բաց է թողել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գործարքը: Նկատի ունենանք, որ ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությունը Որոտանի ՀԷԿ-ում 250 միլիոն դոլար է ներդնելու, որն ամենախոշոր տնտեսական եւ ներդրումային գործարքն է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Այս գործարքը երկու անգամ ձգձգվեց, եւ պատճառները կարելի է ենթադրել: Բայց երբ ի վերջո կայացավ, կայացավ մի ժամանակահատվածում, երբ ՀԷՑ-ը, որը պատկանում է «Ինտեր-ՌԱՕ ԵԷՍ»-ին, իբր միլիոնավոր դոլարների պարտք է կուտակում ու ՀՀ-ից հեռանալ է պատրաստվում: Ինչու՞, չէ՞ որ կարող է անընդհատ 65 տոկոս շահույթ ունենալ, բայց վնաս ցույց տալ, էլեկտրաէներգիա թանկացնել ու ճոխ ապրել: Որոտանի գործարքի՞ց նեղացավ «մեծ եղբայրը»:
 
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ դաշտը կազատականացվի ամբողջությամբ, այսինքն՝ ամեն դեպքում՝ Սամվել Կարապետյանին չնեղացնելու համար, ՀԷՑ-ը կպահպանի իր բնական մենաշնորհը, պարզապես այլ ընկերություններ ևս հնարավորություն կունենան մտնել ոլորտ և նոր ներդրումային ծրագրեր առաջ քաշել: Խոսքն առաջին հերթին արևմտյան կապիտալի մասին է, որը, բնականաբար, չի կորցնի նման շանսը:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջին
Ամենադիտված