Գեղարքունիքում վթարի ենթարկված վարորդների առողջական վիճակը բավարար է
Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզում, Գավառ-Մարտունի ավտոճանապարհին, ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունից , ճակատ ճակատի են բախվել «Միցուբիշի» եւ «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում վիրավորում ստացած վարորդները տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը, իրենց մոտ տեղափոխվել են երկու հոգի՝ Մարտունի քաղաքի բնակիչ Արամ Զիրոյանը եւ Սարուխան գյուղի բնակիչ Կարեն Գաբոյանը:
«Արամ Զիրոյանը հրաժարվեց առաջին բուժօգնությունից եւ ցանկություն հայտնեց այն ստանալ Մարտունու բժշկական կենտրոնում: Փոխարենը մեզ մոտ ստացիոնար բուժման է վերցվել Կարեն Գաբոյանը, ում առողջական վիճակն այս պահին բավարար է: Նա գլխի գագաթային մասում ստացել է սալջարդ վերքեր եւ գլխուղեղի տրավմա: Մի քանի օր նա կմնա մեր հսկողության տակ եւ դուրս կգրվի»,-ներկայացրեց Աշոտ Կարապետյանը: Մարտունու ԲԿ տնօրեն Վարդան կարապետյանի տեղեկացմամբ՝ երեկ ուշ երեկոյան իրենց առաջին բուժօգնություն ստանալու համար դիմել է Մարտունի քաղաքի բնակիչ Արամ Զիրոյանը, ով, ստանալով համապատասխան օգնություն, գնացել է տուն:

















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը