Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 5, խարդախության 4, անձի առևանգման, ավազակային հարձակման, յուրացման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և խարդախության 1-ական դեպք:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը