Իմ ֆուտբոլիստներից ոմանք չէին ուզում աշխատել. Մոուրինյու
Սպորտ
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում պարտվելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր թիմի մասին.
«Մրցակցի բախտը բերեց և նրանք լավ պայքարեցին: Սպասում էին, որ մենք գոլեր կխփենք, բայց հակառակորդները պայքարում էին այնպես, կարծես այստեղ նրանց կյանքն է որոշվում: Իմ ֆուտբոլիստներից ոմանք չէին ուզում աշխատել»,- նշել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ մանչեսթերցիները «Բրիսթոլ»-ին պարտվեցին 2:1 հաշվով և լքեցին պայքարը:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն