«Ելք»-ի առաջարկով ԱԺ-ն 20 րոպեով ընդմիջել է աշխատանքը
Քաղաքական
Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջեց աշխատանքը: 20 րոպե ընդմիջում վերցնելու իր իրավունքից օգտվեց «Ելք» խմբակցությունը:
Խորհրդարանն ավարտել է կառավարության հրավիրած արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկումը: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին հրավիրեց դահլիճ՝ քննարկված հարցերի քվեարկություններն անցկացնելու համար, սակայն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց. «Պարոն Բաբլոյան, այս խառնիճաղանճ քննարկումից հետո մենք ստիպված ենք կանոնակարգի համաձայն 20 րոպե ընդմիջում վերցնել»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը