Քննարկում է եղել. Արթուր Մանուկյանը՝ իր մասնակցությամբ ծեծկռտուքի մասին
Քաղաքական
«Նման բան չի եղել»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ հերքելով, որ երեկ, ծեծկռտուք է տեղի ունեցել իր և նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջև:
«Ընդամենը քննարկում է եղել առողջ մթնոլորտում՝ առօրյա հարցերի վերաբերյալ: Դրանից ավել ոչ մի բան չի եղել և չի կարող լինել»,- նշեց նա:
Անդրադառնալով իր և Բագրատյանի հարաբերություններին, Մանուկյանն նկատեց՝ ամեն ինչ լավ է, առողջ մթնոլորտ է:
Հարցին, թե չի՞ կարծում, որ պատգամավորին ոչ հարիր պահվածք է դրսևորում, Մանուկյանը պատասխանեց. «Եթե եղած լիներ, հարիր չէր, բայց նման բան չի եղել»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն