Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Ինտրիգի հանգուցալուծումը կլինի 2018-ի հոկտեմբերին...

Վերլուծական
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։ Վերջիններս մտքեր են փոխանակել 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և կազմակերպության կանոնադրական մյուս մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
 
Վերջին շրջանում այս Վեհաժողովի հանդեպ հետաքրքրությունը կտրուկ աճել է: Նախագահի մակարդակով երկու անգամ կարևորվել է Ֆրանկոֆոնիայի համաժողովի անցկացումը Հայաստանում: Հիշեցնենք, դեռ հոկտեմբերի 21-ին խորհրդակցություն է անցկացրել 2018 թվականին կայանալիք կարեւոր միջոցառումների կազմակերպական խնդիրների վերաբերյալ: Այդ միջոցառումները երեքն են՝ Երեւանի 2800-ամյակ, Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակ եւ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի Վեհաժողով: Սարգսյանի կողմից վերջին ուշագրավ դիտարկումը եղավ օրեր առաջ՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում: Նախագահը մասնավորապես շեշտեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Հայաստանում երբևէ անցկացված ամենախոշոր միջոցառումն է արտասահմանյան պատվիրակությունների և, հատկապես, պետությունների ղեկավարների մասնակցության տեսակետից, մենք այդպիսի փորձ չունենք: Սարգսյանի հայտարարություններից երևում է, որ նրա համար այս վեհաժողովը ոչ թե տարվա, այլ անկախացումից ի վեր Հայաստանի կյանքում սպասվող ամենակարևոր իրադարձությունն է: Ուշագրավ է այն, որ Վեհաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ նման էնտուզիազմ չի դրսևորում գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովը Հայաստանում կանցկացվի 2018 թվականի հոկտեմբերին, իսկ մինչ այդ քաղաքական շրջանակներում հարաբերական անդորր կհաստատվի, քանի որ լուծում կստանա թիվ մեկ ներքաղաքական հարցը, այն է՝ ով կլինի ՀՀ վարչապետ:
 
Ակնհայտ է, որ 2018-ի ապրիլից հետո Սարգսյանը հրաժեշտ է տալու նախագահի պաշտոնին, իսկ Վեհաժողովը հյուրընկալելու հեղինակային իրավունքը ստանձնելու է երկրի առաջին դեմքը՝ վարչապետը: Ով է լինելու վարչապետը, դեռեւս պարզ չէ, բայց, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ 2018-ի հոկտեմբերին, նա չի մասնակցի Հայաստանի անկախությունից հետո տեղի ունենալիք ամենախոշոր միջոցառմանը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սարգսյանի նախագահության հիմնական «մեխը» նրա գործողություններում նկատվող որոշակի օրինաչափությունն է, որը հատկապես աչքի է զարնվում միջազգային հնչեղություն ունեցող առանցքային միջոցառումների ժամանակ: Սերժ Սարգսյանը մշտապես ձգտել է իրեն դիրքավորել իբրև միջազգային խաղացող, միջազգային գործոն, և եթե նա Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովը համարում է անկախությունից ի վեր Հայաստանի կյանքում սպասվող կարևորագույն միջոցառում, բնական է, որ այն չի անցնի առանց այդ անկախության սիմվոլներից մեկի. Չէ՞ որ հենց այդպես են ՀՀԿ-ում ներկայացնում Սերժ Սարգսյանին: Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների մեծ մասը աֆրիկյան պետություններ են, միաժամանակ կազմակերպության անդամ են նաեւ Մեծ Յոթնյակի երկու պետություն՝ Ֆրանսիան ու Կանադան, նաեւ անդամ է Շվեյրացիան, ԵՄ անդամներ Ռումինիան, Բուլղարիան, Բելգիան: Այնպես որ, կա պատկառելի ընկերակցություն:
 
Քիչ հավանական է, որ այս պատկառելի պատվիրակությանը ընդունելու «հեղինակային իրավունքը» կհանձնվի Կարեն Կարապետյանին, ով հիշեցնենք վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր չի այցելել ոչ մի եվրոպական երկիր, սահմանափակվելով՝ ԵԱՏՄ անդամ պետություններ պաշտոնական այցերով: Կարապետյանը քաղաքականապես, նույնիսկ հոգեբանորեն թրծված չէ Սարգսյանի նշած «դարի միջոցառումը» նախագահելու համար: Հետևաբար, որքան էլ խոսվում է ապրիլին ներքաղաքական ինտրիգի հանգուցալուծման մասին, ամենայն հավանականությամբ քաղաքական իրական վերադասավորումները կսկսվեն 2018-ի հոկտեմբերից հետո, քանի որ ակնհայտ է՝ Սարգսյանը չի կորցնի միջազգային նյուզմեյքեր դառնալու պատմական այս շանսը:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված