Նման անակնկալներն անգլիական ֆուտբոլն անկրկնելի են դարձնում. Կոնտեն՝ «Յունայթեդ»-ի պարտության մասին
Սպորտ
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պարտությունը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում:
Մոուրինյուի թիմը 2:1 հաշվով զիջել է «Բրիսթոլ Սիթի»-ին:
«Անգլիայում բարդ է խաղալ ցանկացած մրցաշարում, դա լինի Պրեմյեր լիգա, թե Անգլիայի գավաթ, թե Անգլիայի լիգայի գավաթ: Նման անակնկալներն են անգլիական ֆուտբոլն անկրկնելի դարձնում: Երբեք չես իմանա, թե ինչ հաշիվ կգրանցվի:
Սա անականկալ հաշիվ էր: Անգլիայում բարդ է յուրաքանչյուր խաղը»,- Կոնտեի խոսքը մեջբերում է լոնդոնյան թիմի կայքը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան