«Բրիսթոլ»-ի գլխավոր մարզիչը՝ «Մանչեսթե Յունայթեդ»-ի նկատմամբ հաղթական գոլին յուրօրինակ կերպով արձագանքլեու մասին (լուսանկար)
Սպորտ
«Բրիսթոլ Սիթի»-ի գլխավոր մարզիչ Լի Ջոնսոնը անդրադարձել է իր «Մանչեսթե Յունայթեդ»-ի նկատմամբ հաղթանակին (2:1) և խոսել հաղթական գոլից հետո իր արձագանքի մասին:
Անգլիայի լիգայի գավթի խաղարկության քառորդ եզրափակչում Չեմպիոնշիփը ներկայացնող թիմը սենսացիոն հաղթանակ տոնեց Մոուրինյուի թիմի նկատմամբ:
Խաղավարտին հաղթական գոլը խփեց Քորի Սմիթը: Լի Ջոնսոնը հաղթական գոլը տոնելիս գրկել է գնդակ մատակարարող փոքրիկին:
«Չգիտեի ինչ անել՝ լացել, թե ծիծաղել, գրկել մեկին: Պատրաստվում էի դաշտ վազել, սակայն հասկացա, որ չեմ կարող, այդ պատճառով է լավ է, որ նրան տեսա: Ինձ պետք էր ինչ որ մեկի հետ տոնել: Այս գոլը շատ սերունդների հիշողությունում կապրի», — մարզչի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան