Պրոֆեսիոնալ ռինգում մենամարտելիս ոճս փոխվում է. Արամ Ավագյան
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանի կարծիքով, պրոֆեսիոնալ ռինգում յուրաքանչյուր մենամարտից հետո մարզիկը կատարելագործվում է:
«Վերջին մենամարտից առաջ հավաք անցկացրեցինք Ծաղկաձորում և լավ մարզավիճակում էինք: Մարզումների ընթացքում հղկել էինք մեր ունակությունները: Լավ մարզավիճակում էի, այդ ամենի հետ նաև ռինգում մարզչիս խորհուրդները լսելով՝ ճիշտ կատարեցի իմ առջև դրված խնդիրը: Դեռևս առաջիկա անելիքների մասին ոչինչ հայտնի չէ: Առաջին մենամարտիցս հետո ամեն մի մենամարտում զգում եմ, որ ոճս փոխվում է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավագյանը:
Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ, որոնցից 6-ում էլ հաղթել է, իսկ 4-ում մրցակցին գերազանցել նոկաուտով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան