Բորժոմի անտառների հրդեհի մարմանը մասնակցած հայ հրշեջ-փրկարարները Վրաստանի պետական պարգևներ են ստացել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից պարգևներ հանձնեց ամռանը Բորժոմիի կիրճում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցած հայ հրշեջ-փրկարարներին:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ողջունելով դեսպանին, նշեց, որ բնական աղետների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացումը ներկա պայմաններում առավել քան արդիական են:
- Այդ գործում համատեղ ջանքերը մեզ ավելի ուժեղ են դարձնում, իսկարտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցությունըմիայն ամրապնդում է հայ-վրացական հարաբերությունները: Վստահ եմ, որօգնության հասնելու պատրաստակամությունը փոխադարձ է, և ճգնաժամայինիրավիճակներում մենք նույնպես կարող ենք հույս դնել Վրաստանի մերգործընկերների վրա,- ասաց Դ.Տոնոյանը,- կարող եք վստահ լինել, որ մենքմիշտ պատրաստ ենք հասնել օգնության:
ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն իր հերթին նշեց, որ Վրաստանը ևս պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել Հայաստանին և այս պարգևների միջոցով իր երախտագիտությունն է հայտնում եղբայրական երկրին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:
Դեսպան Սագանելիձեն Վրաստանի ՆԳ նախարարության «Հատուկ ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ հանձնեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին:
Վրաստանի ՆԳՆ «Արիության համար» մեդալով պարգևատրվեց ՓԾ տարբեր ստորաբաժանումների 15, շնորհակալագրով՝ 43 ծառայող:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Բորժոմիի կիրճում բռնկված հրդեհը կանխելու նպատակով Վրաստան էր մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 57-հոգանոց ջոկատը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա՝ անձնակազմով և 1 շարժական կառավարման կենտրոն, որը տեղում ծառայում էր որպես արձագանքման գործողությունները համակարգող շտաբ):
Հայ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ էին ծավալել անտառային 3 դժվարմատչելի տեղամասերում՝ կանխելով կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր:
Այդ օրերին ՀՀ ԱԻՆ վրանային քաղաք էր այցելել Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին՝ իր երախտագիտությունը հայտնելու հայ հրշեջ-փրկարարներին:
Մեկշաբաթյա հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվածության և անձնուրաց ծառայության համար ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին շնորհակալական խոսքեր էին հղել նաև Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլին և ներքին գործերի նախարար Գ. Մղեբրիշվիլին»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը