Երևանում մի քանի տանկարժեք մեքենաներ են թալանել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով:
Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Շ.-ն դիմել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ նույն օրը Ժամը 17:00-ից մինչև 17:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Քրիտափորի փողոցի թիվ 7 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Toyota Prado մակնիշի 71 AV 700 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողություն են կատարել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը ավտոմեքենայի միջից տարել են ձմեռային մուշտակ, խոշոր չափի գումար, տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ և Մակարով տիպի ատրճանակ: Նույն օրը նմանատիպ գողություն է տեղի ունեցել նաև Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը