Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. հարսանեկան քեֆի մասնակիցները տեղափոխվել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեկ՝ դեկտեմբերի 20-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Մարտունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Վարդենիկ գյուղի բնակիչներ, 49-ամյա Մարինե Հովհաննիսյանը, 49-ամյա Ռոզա Պետրոսյանը, 43-ամյա Լուսինե Քոչարյանը, 47-ամյա Արմենուհի Քոչարյանը, 43-ամյա Սեդա Բալինյանը, 34-ամյա Արևհատ Աբրոյանը և Երանոս գյուղի բնակիչ, 42-ամյա Ռիփսիկ Փաշոյանը: Պարզվել է, որ նրանք իրենց գյուղում գործող «Իշխանավանք» ՍՊԸ- ին պատկանող հարսանյաց սրահից են տեղափոխվել հիվանդանոց և թունավորվել են սրահի խոհանոցում ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Ամբողջը՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը