Տարոն Մարգարյանը Գարիկ Մարտիրոսյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» մեդալով (լուսանկարներ)
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» մեդալով։
Այս մասին ինստագրամի իր էջում հայտնել է Գարիկի կինը՝ Ժաննա Լևինան, կատարելով հետևյալ գրառումը․
«Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գարիկին շնորհել է «Արգիշտի առաջին» հուշամեդալը՝ հեռուստատեսության ոլորտում նշանակալի ավանդի և Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցությանը մեծապես նպաստելու համար։
Սա Գարիկի առաջին պետական պարգևն է։ Հպարտանում եմ քեզնով։ Դու մեր հպարտությունն ես, դու Երևանի ու Հայաստանի հպարտությունն ես։ Դու քո ազգի արժանի զավակն ես, որն արդեն 20 տարի փառաբանում է իր երկիրը ու աջակցում ոչ միայն Երևանի ու Մոսկվայի, այլև Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը»։





















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն