«Սովածի կուշտը». Սերգեյ Դանիելյանը ծաղրում է ՀՀԿ-ական պատգամավորներին (տեսանյութ)
Տեսանյութեր
Դերասան Սերգեյ Դանիելյանը «Սովածի կուշտը» խորագրով տեսանյութում խոսում է այն մասին, թե ով իրավունք ունի կոչվելու հարուստ, ով՝ աղքատ: Նա անդրադառնում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի աղքատներին վերաբերող աղմկահարույց հայտարարություններին:
Հիշեցնենք՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն, անդրադառնալով ապրանքների գների բարձրացմանը, կարծիք էր հայտնել, թե աղքատն այսպես թե այնպես քիչ է ծախսում, իսկ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանն էլ, պաշտպանելով այս «թեզը»՝ ասել էր․ «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա, եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է՝ գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել․․․»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը