«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները Ենթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալ 

100-ավոր միլիոնների ներդրում կարվի արևային էներգետիկայի ոլորտում

Հասարակություն

Արևային էներգետիկայի բնագավառում Հայաստանի ունեցած ձեռքբերումների, զարգացման հեռանկարների և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային հնարավորությունների մասին ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց «Արփի Սոլար» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Չոբանյանի հետ:

-Պարո՛ն Չոբանյան, ինչպիսի՞նն էր 2017 թվականը արևային էներգետիկայի ոլորտում Հայաստանում իրականացված ծրագրերի տեսանկյունից։

-2017 թ. արևային էներգետիկայի ոլորտում բեկումնային տարի էր այն առումով, որ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերի և նախագծերի քանակն անընդհատ աճում էր, իսկ կատարված աշխատանքի որակական արդյունքներն էլ ավելի էին մեծանում: Այստեղ կարևոր է փաստել, որ  շուկայում կա ընկերություն, որն ագրեսիվ աշխատանք է իրականացնում արևային էներգետիկայի օգտագործման մշակույթի ձևավորման ուղղությամբ: Մենք մեծ աշխատանք ենք տանում նաև մարքեթինգային և բացատրական ուղղություններով, որպեսզի հասարակությունը վստահություն ունենա այս նոր տեխնոլոգիաների նկատմամբ: Ժամանակ է պետք, որպեզի մարդիկ գիտակցեն, թե ի՞նչ են ստանում իրենք, ի՞նչ է ստանում պետությունն ու էկոհամակարգը արևային էներգետիկայի կիրառմամբ: Ցուցանիշներն, իսկապես, բարձր են, իսկ դրանց տարածման, քաղաքացուն դա ընկալելի դարձնելու համար ժամանակ է պետք:

-Արևային էներգետիկայի զարգացման համար պետության մշակած ընթացակարգերը բավարա՞ր են ոլորտի զարգացման համար:

-Տարին ամփոփվեց մի կարևոր ընթացակարգով, որը վերաբերում է ցանցային հաշվառմանը: Սա հնավորություն է տալիս բիզնես ծրագրեր իրականացնելու համար կառուցել 500 ԿՎտ հզորության կայաններ: Սա հեղափոխական նորություն է, իսկ այս ընթացակարգի երկրորդ մասն ավելի հեղափոխական է, ըստ որի, հնարավորություն է տրվում ամռանը կուտակած էներգիան օգտագործել ձմռանը, իսկ, այս պարագայում, ցանցն անվճար կուտակում է այդ էներգիան: Այսինքին, եթե տարվա սկզբին մենք կարող էինք 150 ԿՎտ հզորության կայան կառուցել, հիմա տրված է հնարավորություն այդ թիվը եռապատկելու բիզնեսի զարգացման համար: 

-Հայաստանի էկոմիջավայրն ամենաշատն ի՞նչ հզորության կայաններ կառուցելու հնարավորություն է տալիս:

-Սրանից մեկուկես ամիս առաջ Հայաստանում կառուցվեց ամենամեծ՝ 1 ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանը, սա դեռ ամենամեծն է, բայց երեկ Կառավարությունը հաստատեց 55 ՄՎտ  հզորությամբ արևային կայան կառուցելու մրցութային փաթեթը, որը կառուցվելու է Մասրիկ գյուղի մոտակայքում: 

-Կայանների տեղակայման տարածքներն ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում:

-Առաջինը հաշվի է առնվում արևի ինտեսիվությունը, այս առումով լավագույն տարածքներն Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերն են: Մյուս կարևոր հանգամանքը ՀԷՑ-ի կողմից կայանների արտադրած էներգիայի ձեռքբերման տեխնիկական հնարավորությունն է:

-Վերականգնվող էներգետիկայի ոլորտը որքանո՞վ է հեռանկարային ներդրողների համար:

-Իմ գնահատմամբ՝ 2018 թ. արևային էներգետիայի ոլորտում ներդրումային առումով կարող է լինել ամենագրավիչն ու համար մեկը, որովհետև այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն 1-2 տարվա ընթացքում արժենում են 100-ավոր միլիոններ են, որոնք ՀՀ-ի ներդրումային միջավայրում ծանրակշիռ տեղ ունեն: Նշեմ, որ ներդրումների համար կարևոր է նաև սակագնի չափը, որը սահմանվում է կայանների համար: Թեև հայտարարություն է եղել 25 դրամի մասին, բայց հույյ ունեմ, որ սակագինն ավելի կբարձրանա: 

-Արևային էներգետիկայի զարգացումը կարո՞ղ է նվազեցնել ՀԷԿ-երի և ՋԷԿ-ի կողմից արտադրվող էներգիայի  պահանջարկը:

-ՀԷԿ-երը սեփական վերականգնվող ռեսուրս ունեն, վերականգնվող էներգիան են արդտադրում, և ես ՀԵԿ-երի գոյությանը շատ նորմալ են վերաբերում, այլ բան է, եթե դրանք վնաս են հասցնում բնությանը, այդ հարցին պետք է այլ կերպ լուծում տալ: Պատկերն այլ է, սակայն, ՋԷԿ-երի պարագայում: ՋԷԿ-երն աշխատում են թանկ գնված գազով, որի համար էլ շատ թանկ է նաև վաճառվող էներգիայի սակագինը: 

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց
Ամենադիտված