Ավտոերթ՝ ընդդեմ աջակողմյան մեքենաների վիճահարույց նախագծի
Հասարակություն
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ աջակողմյան մեքենաների արգելքի:
Քիչ առաջ ավտոերթը մեկնարկեց Հարավարևմտյան թաղամասում գտնվող Անդրանիկի արձանի մոտից: 50-ից ավելի մեքենաների վարորդներն այս պահին ավտոշարասյունով շարժվում են դեպի Տրանսպորտի և կապի նախարարության շենք՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու:
Նշենք, որ կառավարությունը որոշում է կայացրել արգելել աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումը Հայաստանում:
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները նշում են, որ իրենց համար անհասկանալի է ավտոմեքենաների ներմուծման արգելքը դրա վտանգավոր լինելու հիմնավորմամբ:
«Վտանգ ներկայացնելու առումով կապ չունի ղեկը աջ է, թե ձախ: Մեր կարծիքով՝ սա քայլ է ԵԱՏՄ-ին հաճոյանալու համար: Չենք բացառում նաև, որ որևէ մեկը ղեկը տեղափոխելու բիզնես է հիմնել, ու հիմա ուզում են իրենց բիզնեսն առաջ տանել»,- ասացին նրանք:
Նրանց խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ նախարարը ցանկություն է հայտնել հանդիպել «Աջ ղեկ» նախաձեռնության անդամների հետ, վարորդներն էլ պատրաստվում են իրենց առաջարկները ներկայացնել:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն