«Խոսքը գնացելա «Ռոբի» մասին, ոչ թե քաղաքագցու».Վիլեն Գաբրիելյանը՝ միջադեպերի մասին (տեսանյութ) Թրամփը հրապարակել է այլմոլորակայինների և տիեզերքում պատերազմի լուսանկարներ Այսօրվա հերոսը մայրիկս էր,մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ հարվածները․ Վարդանյանին առաջադրել են Վ․ Հավելի մրցանակի (տեսանյութ) Ո՞վ է Փաշինյանի թիրախում հայտնված կինը. մանրամասներ (լուսանկար) Սպառնում եմ՝ սատկացնելու ու ծնկի եմ բերելու, ես ձեզ կզացնելու եմ․ Փաշինյան Ու՞ր ես գնում, սպասի, ասելիքդ ասեցիր՝ լսի, նախ շնորհակալություն ասա, որ զուգարանում գլխուդ չեն զղկում. Փաշինյանի քարոզարշավը Գերմանիան շարունակում է հայերի արտաքսումը․ նոր չարտեր է ժամանել Երևան (տեսանյութ) Մոն Սեն Միշել. Ֆրանսիայի քարե կղզի-ամրոցը (տեսանյութ) Մենք առանց կողմնակի օգնության պետքա կարանանք ապրենք,հակառակ դեպքում մենք լինելու ենք ստրուկ. Փաշինյան Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել, որովհետև էսօր զուգարանում մարդ չի սպանվելու. Փաշինյան 

Խափանվել ու կասեցվել է ազգային անվտանգությանն անմիջականորեն սպառնացող վտանգները. ԱԱԾ տնօրեն Կուտոյան

Քաղաքական
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ։
 
Հանդիսավոր նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։
 
Նիստի բացմանը հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը և դահլիճ բերվել ԱԱԾ դրոշը:
 
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը։ Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով Ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմին և վետերաններին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իր ելույթում նշել է.
 
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների հիմնական խնդիրները եղել և մինչ օրս շարունակում են մնալ ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը։ Այդ խնդիրների բարեհաջող լուծման գործում անգնահատելի է մեր ավագ ընկերների և համակարգի վետերանների արգասաբեր գործունեությունը: Հենց նրանք են ապահովել սահուն սերնդափոխությունը, երիտասարդներին փոխանցել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, տասնամյակներով հղկված աշխատանքային փորձն ու տարիների խորքից եկող լավագույն ավանդույթները: Ավագ սերնդի ներկայացուցիչները մինչ օրս էլ շարունակում են գործուն մասնակցել համակարգի առջև ծառացած դժվարին խնդիրների հաղթահարմանը:
 
Ուստի, օգտվելով առիթից, առաջնահերթ շնորհակալություն եմ հայտնում իրենց հայրենանպաստ ավանդով մեր բոլորի մեծագույն հարգանքը վաստակած վետերաններին և ավագ սերնդի ներկայացուցիչներին»։
 
Ամփոփելով 2017թ. ընթացքում Ազգային անվտանգության մարմինների կողմից կատարված աշխատանքները՝ Գ.Կուտոյանը փաստել է, որ մասնագիտական տոնը Ազգային անվտանգության ծառայության անձնակազմը դիմավորում է գործունեության փաստացի բոլոր ոլորտներում արձանագրված տեսանելի ձեռքբերումներով, և մասնավորապես, նշել է. «Գոհունակությամբ կարող ենք փաստել, որ էական առաջըն-թաց է ապահովվել հետախուզական գործունեության ոլորտում։ Զգալիորեն ընդլայնվել և ներկայումս կատարելագործվում են հետախուզական օպերատիվ տեղեկատվության ստացման, դրա ամբողջական վերլուծության, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումների, հավանական վտանգների և սպառնալիքների կանխատեսման համակարգերը:
 
Հիշյալ ուղղությամբ կիրառվել է ակտիվ ու նախահարձակ մարտավարություն, որն արդեն իսկ դրական արդյունքներ է արձանագրել։ Իրականացված մի շարք արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել խափանել ու կասեցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն անմիջականորեն սպառնացող վտանգները»։
 
ԱԱԾ տնօրենը հատուկ դրվատանքի է արժանացրել նաև Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզական ստորաբաժանումներին, նշելով. «ԱԱԾ աշխատակիցները, տարածաշրջանում արձանագրվող տարբեր երկրների հատուկ ծառայությունների աննախադեպ սուր առճակատման պայմաններում, աչքի են ընկել իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, հմուտ և գրագետ աշխատելաոճով:
 
Էական առաջընթաց է գրանցվել նաև Հայաստանի Հանրապետության գործադիր և դատական իշխանության մարմիններում տեղ գտած տարաբնույթ օրինախախտումների բացահայտման, կանխման, խափանման, տնտեսական հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղություններով:
 
Ազգային անվտանգության մարմինների կողմից գործուն հակազդեցության միջոցներ են ձեռնարկվել նաև անօրինական միգրացիայի և ապօրինի սահմանահատումների կանխման, պետական սահմանի անձեռնմխելիության ապահովման ոլորտներում։ Այդ միջոցառումների հետ մեկտեղ Ազգային անվտանգության ծառայությունն ակտիվ ներգրավվել է անվտանգային միջազգային համակարգերում, փոխվստահելի ու փոխշահավետ գործընկերություն հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, հետևողական պայքար մղել միջազգային ահաբեկչության, անդրսահմանային հանցավորության տարբեր դրսևորումների դեմ, ինչի արդյունքում էլ մեր հանրապետության տարածքը, ահաբեկչական սպառնալիքների տեսանկյունից, ներկայումս գնահատվում է որպես համեմատաբար անվտանգ»։
 
Գ.Կուտոյանը էական ձեռքբերում է համարել նաև սահմանադրական կարգի պահպանմանն ուղղված ՀՀ ԱԱԾ զուսպ և անաչառ գործունեությունը, որը միտված է եղել հասարակությանը ներքին ցնցումներից զերծ պահելուն։
 
«Բացի վերը թվարկածներից, 2017 թվականի ընթացքում Ազգային անվտանգության մարմիններն արձանագրել են նաև մի շարք այլ հաջողություններ, որոնք Ծառայության գործունեության առանձնահատկություններից ելնելով ենթակա չեն հանրայնացման։
 
Դրա հետ մեկտեղ, համակարգի առջև ծառացած են նաև մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծման համար բոլորիցս պահանջվում է տևական և տքնաջան աշխատանք, ծրագրածի շարունակական իրականացում, գործունեության մշտական կատարելագործում և արդիականացում»- ասել է Գ.Կուտոյանը։
 
ԱԱԾ տնօրենն իր և ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին համակարգի նյութատեխնիկական վերազինման, ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրման, սահմանային համակարգի բարեկարգման, անձնակազմի սոցիալական խնդիրների լուծման և բազմաթիվ այլ բնագավառներում մշտապես գործուն աջակցություն ցուցաբերելու համար։
 
Վստահության և հաստատված կայուն համագործակցության համար Գ.Կուտոյանը շնորհակալություն է հայտնել նաև պետական այլ մարմիններին, գերատեսչություններին, իրավապահ մարմիններին և օտարերկրյա գործընկեր ծառայություններին, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գիտակցելով Ազգային անվտանգության մարմինների առաքելությունը, օժանդակել և շարունակում են աջակցել վերջիններիս կողմից տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին։
 
Ավարտելով ելույթը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գ.Կուտոյանը հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինները եղել և հետայսու ևս կանգնած են լինելու ժողովրդի ու պետության անվտանգության ապահովման դիրքերում։
 
Մասնագիտական տոնի կապակցությամբ Ազգային անվտանգության մարմինների աշխատողներին շնորհավորել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահը։
 
ՀՀ Նախագահի հրամանագրերով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ս.Մելքոնյանին, գեներալ-մայորի կոչումներ՝ գլխավոր վարչության պետ Ե.Մկրտչյանին և վարչության պետ Տ.Հարությունյանին:
 
ՀՀ Նախագահի հրամանագրերով ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, Արիության և Մարտական ծառայության համար մեդալներով:
 
Մասնագիտական տոնի առթիվ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ արժանացել են ՀՀ վարչապետի հուշամեդալների և շնորհակալագրերի։
 
Շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանը, ինչպես նաև այլ գերատեսչությունների և գործընկեր հատուկ ծառայությունների ղեկավարներ։
 
ՀՀ ԱԱԾ մի շարք աշխատակիցներ պատվոգրերի, շնորհակալագրերի և մեդալների են արժանացել գործընկեր գերատեսչությունների ղեկավարների կողմից:
 
ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամաններով համակարգի մի շարք վետերաններ և աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով և կրծքանշաններով։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանի զինված ուժերը սպառնացել են ապաակտիվացնել Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան բազաներըԱրևմուտքում հայտարարել են համաշխարհային էներգետիկ ճգնաժամի նոր փուլի մասինԵՄ-ն Ուկրաինային վարկի առաջին մասնաբաժինը կվճարի հունիսինԱնդրանիկ Թեւանյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)Ես 5000 անմեղ երեխու մահվան պատճառ չեմ դարձել. ժողովուրդը ձեզ ատում է.քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)Կալասը չի առաջադրվի Էստոնիայի նախագահի պաշտոնումԻրանը սպառնացել է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բոլոր բազաները «Խոսքը գնացելա «Ռոբի» մասին, ոչ թե քաղաքագցու».Վիլեն Գաբրիելյանը՝ միջադեպերի մասին (տեսանյութ)Թրամփը հրապարակել է այլմոլորակայինների և տիեզերքում պատերազմի լուսանկարներԸնտրություննե՞ր, թե՞ հանրաքվե Ոչ սթափ վիճակում վարելու 35 դեպք է արձանագրվելԿոնգոյում վեց ամերիկացիներ, հնարավոր է, վարակվել են Էբոլայով Այսօրվա հերոսը մայրիկս էր,մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրըԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի գնորդների նկատմամբ․ ԳրեմԱլիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն ՍուրենյանցՊուտինի Չինաստան այցի ընթացքում կողմերը կքննարկեն գլոբալ հարցերԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ հարվածները․ Վարդանյանին առաջադրել են Վ․ Հավելի մրցանակի (տեսանյութ)Ո՞վ է Փաշինյանի թիրախում հայտնված կինը. մանրամասներ (լուսանկար)Հունգարիան և Ուկրաինան մայիսի 19-ին խորհրդակցություններ կանցկացնեն ազգային փոքրամասնությունների վերաբերյալՔրեական վարույթ է նախաձեռնվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանություն իրականացնելու վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութի վերաբերյալ. ՔԿԿիմ Չեն Ընը պահանջել է Հարավային Կորեայի հետ սահմանը վերածել «անանցանելի ամրոցի»Սպառնում եմ՝ սատկացնելու ու ծնկի եմ բերելու, ես ձեզ կզացնելու եմ․ ՓաշինյանՄերցը Ֆիդանին կընդունի Բեռլինում՝ նրա այցի շրջանակներումՌուսաստանը հայտարարել է Ուկրաինայի դեմ զանգվածային հարվածի մասինCNN. ԱՄՆ-ն պլանավորում է ստեղծել հիմնադրամ՝ Բայդենի օրոք հալածվածներին օգնելու համարԳերմանիայում «աբսուրդ» են անվանել Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ պատերազմելու ցանկության մասին հայտարարություններըՊենտագոնը Իրանին հարվածելու նոր սցենարներ է մշակելՈւկրաինան հայտարարել է Հունգարիայի հետ ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցում համագործակցելու պատրաստակամության մասինՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդԹիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանըKan. Նեթանյահուի՝ մայիսի 18-ի լսումները չեղարկվել են «անվտանգության նկատառումներից» ելնելովՄայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի ԱԳ նախարար ԱՄՆ-ն սահմանափակումներ է սահմանել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության և Ուգանդայի հետ՝ Էբոլայի բռնկման պատճառովԼիտվայի նախագահը մեկնաբանել է Եվրոպայում ամերիկյան զորքերի վերատեղակայումըՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՈւ՞ր ես գնում, սպասի, ասելիքդ ասեցիր՝ լսի, նախ շնորհակալություն ասա, որ զուգարանում գլխուդ չեն զղկում. Փաշինյանի քարոզարշավըԳերմանիան շարունակում է հայերի արտաքսումը․ նոր չարտեր է ժամանել Երևան (տեսանյութ) Մոն Սեն Միշել. Ֆրանսիայի քարե կղզի-ամրոցը (տեսանյութ) Euractiv․ Եվրոպան բավարար հեռահար հարվածային հնարավորություններ չունի Մենք առանց կողմնակի օգնության պետքա կարանանք ապրենք,հակառակ դեպքում մենք լինելու ենք ստրուկ. ՓաշինյանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդԼիտվայում չեն նկատել ներխուժող ուկրաինական անօդաչու թռչող սարքըԲրիտանացի բժշկի մոտ հանտավիրուսի ախտանիշներ են ախտորոշվել․ Independent Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել, որովհետև էսօր զուգարանում մարդ չի սպանվելու. ՓաշինյանՕպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 488 դեպք, որից 125-ը՝ արտակարգԻրանը սպառնացել է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բոլոր բազաներըԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԻնչպե՞ս հասկանալ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ․ ԿԸՀԵվրոպայում մերժել են Կալլասի՝ Ռուսաստանի հետ բանակցողի կարգավիճակը
Ամենադիտված