Ռիտա Սարգսյանն այցելել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ ՀՀ առաջին տիկինը շրջեց տաղավարներում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, նրանց սպասարկման բարձր մշակույթն ու մատուցման ինքնատիպ ոճը:
Սիրիահայերը չափազանց տպավորված էին Ռիտա Սարգսյանի այցելությունից:
Սփյուռքի նախարարը նշեց, որ հայրենիքում հաստատվելուց հետո սա սիրիահայերի 21-րդ ցուցահանդես-տոնավաճառն է: «2017 թվականի ընթացքում մենք ունեցանք«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական չորս ցուցահանդես-տոնավաճառ: Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները Հայաստանում իրենցապահով և հանգիստ են զգում, շարունակում են ստեղծագործել: Նրանքանգերազանցելի են ասեղնագործության, արծաթագործության, հրուշակագործության բնագավառներում: Սիրիահայերի կողմիցպատրաստված յուրաքանչյուր արտադրանք ճաշակով է, օգտակար ու համեղ»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին Սփյուռքի նախարարության 2017 թվականի ձեռքբերումների և գալիք տարվա խոշոր ձեռնարկների մասին: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ձեռքբերումները, նշեց, որ համաժողովից հետո լայն քննարկումներ ծավալվեցին Սփյուռքի տարբեր համայնքներում՝ Լիբանանում, Ֆրիանիսայում, ԱՄՆ-ում: «Նախարարության համար նշանակալի իրադարձություն էր Հունաստանի արտաքին գործերինախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ փոխըմբռմանհուշագրերի ստորագրումը: Չեմ կարող չառանձնացնել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրվածմիջոցառումների անցկացումը Երևանում և Սփյուռքի տարբեր համայնքներում: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանում անցկացվեցինՀայաստանի մշակույթի օրերը: Ուրախալի էր հատկապես, որ այս տարի «Սփյուռք» ամառային դպրոցի հայոց լեզվի արագացված դասընթացինմասնակցեցին ավելի մեծ թվով երիտասարդներ: «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանը մասնակցություն ունեցան հազարավորսփյուռքահայեր, հիմա նախարարությունը կյանքի է կոչում սահմանապահ գյուղերին աջակցության ծրագիրը, որի շրջանակներում մի քանի գյուղիհամար գտնվել են բարերարներ»,- նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա անդրադարձավ նախարարության կողմից կազմակերպված մի շարք համաժողովներին և միջոցառումներին, ընդգծեց, որ բոլոր ծրագրերը հաջող են անցել: Ներկայացնելով 2018 թվականի անելիքները՝ նախարարը կարևորեց հայրենադարձության ռազմավարության և ծրագրի մշակումը, հայրենադարձության մասին օրենքի լրամշակումը, Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների անցկացումը համահայկական ընդգրկմամբ, լրագրողների, ճարտարապետների ու ճարտարագետների, երիտասարդների համահայկական համաժողովների կազմակերպումը:
Ցուցահանդես-տոնավաճառը կգործի նաև դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11.00- 18.00-ը»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը