Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Վիգեն Չալդրանյանը
«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է ընտրվել ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել են Համազգային թատրոնից:
Վիգեն Չալդրանյանը զբաղեցնում էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
Մշակույթի նախարարությունը մրցույթ էր հայտարարել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնը թափուր մնաց, երբ երկար տարիներ տնօրենի պաշտոնում աշխատած Վարդան Մկրտչյանը նշանակվեց Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը