Անահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ Արամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը «Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան «Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ) Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) 

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի էժանագին PR-ը

Բլոգոսֆերա

Քաղաքագետ, Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը գրում է.

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը վերջին շրջանում նոր ռազմավարություն է որդեգրել՝սեփական հանցագործությունները թաքցնելու նպատակով բուհ է հրավիրում հանրաճանաչ մարդկանց՝ գովազդելու բուհի վերանորոգված դահլիճը,որ այդ մարդիկ հետագայում իրենց շրջապատում բարձրաձայնեն,որ ՇՊՀ-ի դահլիճը շատ լավն է...Հավելեմ,որ մինչ այս ՇՊՀ ռեկտորը շատ էր սիրում "միամիտ" կազմակերպված մամլո ասուլիսները...Սակայն այդ ասուլիսների արդյունքում Սահակ Մինասյանն էլ ավելի վատ վիճակում հայտնվեց՝ամեն անգամ նույն թեմային վերաբերող հարցերին տարբեր պատասխաններ տալով,ինչպես նաև բացահայտելով,որ այդ մամլո ասուլիսները շատ վատ բեմականացված ներկայացումներ են,որի ժամանակ ուսանողները թղթերից էին ընթերցել ռեկտորին ուղղված հարցերը,որը նկատել էին մամլո ասուլիսը լուսաբանող լրագրողները... 
Հիմա էլ Սահակ Մինասյանը էժանագին նոր սցենար է որդեգրել.տխրահռչակ դահլիճի PR-ն անում՝համեմելով սեփական անձի գովազդով...Ի գիտություն Սահակ Միանսյանի,այդ նույն հյուրերը,հատկապես Կոմանդոսը,բազմիցս է հյուրընկալվել մեր բուհի հին դահլիճում և հանդիպումներն ավելի կազմակերպված և լավ են անցել,քան թե այսօր,երբ Կոմանդոսի ելույթի ժամանակ բազմաթիվ ուսանողներ լքել են Սահակ Մինասյանի թանկագին ստեղծագործությունը՝ դահլիճը...Մեր բուհի հին դահլիճը, ըստ արժանվույն, հարյուրավոր հյուրեր է ընդունել,որոնց համար կարևորը ոչ թե հետույքները հարմարավետ տեղավորելն է եղել բազկաթոռներում,այլ հետաքրքիր քննարկումները,բանավեճերը և ջերմ մթնոլորտը...Սակայն պարոն Մինասյանը հիմա մտածում է,թե ինչպես լեգիտիմացնել ՇՊՀ-ի թալանը...Հետաքրքիր է,պարոն Մինասյանը մանրամասնու՞մ է այդ հյուրերին,թե որքան է նա ծախսել այդ փոքր դահլիճը վերանորոգելու վրա...Օրինակ,ինձ հետաքրքիր էր իմանալ Կոմանդոսի արձագանքը այդ 118 միլիոն դրամանոց դահլիճի վերաբերյալ (կահույքը և տեխնիկական վերազինումը այդ գումարի մեջ չի մտնում.դա Համաշխարհային բանկի կողմից է)...Որևէ բանիմաց մարդ կարող է պատկերացնել,որ այդ դահլիճի վրա ծախսվել է 250 հազար ԱՄՆ դոլլար...Կոմանդոսին կհարցնեի,թե քանի՞ մարտական հենակետ կարելի է վերազինել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին 250 հազար դոլլարով...Չեմ մոռանում,թե ինչպես անցյալ տարվա ապրիլյան կարճատև պատերազմից հետո ազգովի հանգանակություններ էինք անում,որ վերազինենք Թալիշի, Ակնայի, Մարտունու, Ֆիզուլիի,Ջաբրայիլի հայկական հենակետերը...250 հազար դոլլարով կարելի է 250 ջերմազգայուն տեսախցիկներ գնել ու տեղադրել այդ հենակետերում...Իսկ պարոն Մինասյանը փորձում է մեզ համոզել,որ ընդամենը 50 հազար դոլլարով վերանորոգված դահլիճի վրա նա ծախսել է 250 հազար դոլլար....Ես դեմ չեմ,որ բուհում շինարարություններ լինեն..Բայց,երբ բոլորին փորձում են հիմարի տեղ դնել և փորձում են թալանը ներկայացնել որպես շինարարություն,ապա իմ կողմից նման լկտիությունը կարժանանա համապատասխան արձագանքի... 
ՇՊՀ-ի իրական պատկերին ծանոթանալու համար առաջարկում եմ բուհ այցելող հյուրերին "հյուրընկալվել" մեր միջնադարյան զուգարաններում,խորհրդային ժամանակաշրջանի կահույքով կահավորված լսարանններում,որոնցից ԱՄԵՆ օր օգտվում են ուսանողները...Մոռացել էի,հյուրերին բուհի խայտառակ արտաքնոցներից հեռու պահելու համար Սահակ Մինասյանը նրանց համար հատուկ զուգարաններ է կառուցել... 
Ի դեպ,պարոն Մինասյանն այս հյուրընկալությունները կազմակերպում է ոչ թե ուսանողների,այլ ինչպես ինքն է բարձրաձայնում՝ "իմ հաջողությունների համար...": Դահլիճում կազմակերպվող այս հանդիպումները ոչ մի կերպ կապված չեն ուսումնական պրոցեսի հետ...Չեմ զարմանում,քանի որ մի անգամ "բախտ վիճակվել" է պարոն Մինասյանից իմանալ,որ բոլոր մարդիկ նրա համար գործիք են...Գործիք են նաև բուհ այցելող հյուրերը... 
Հետաքրքիր փաստ ևս...Կրթական գործի Կոլումբոս Սահակ Մինասյանի ֆուրշետասիրությունը ևս իր պատճառներն ունի...Վերջերս եմ պարզել,որ ամեն այդ ֆուրշետ կոչվածի համար բուհի բյուրեից կլորիկ գումարներ են դուրս գրվում՝1-2 միլիոն դրամ և դեռ ավելին... 
Հ.Գ.Սահակ Մինասյանին շատ է անհանգստացնում իր սարսափելի ցածր վարկանիշը և վարկաբեկված լինելը.. Նույնիսկ,եթե բուհ հրավիրի Ջենիֆեր Լոպեսին Շակիրայի հետ միասին,միևնույն է` ՇՊՀ կրթության ներկա վիճակը չի բարելավվի,իսկ ռեկտորի վարկանիշն էլ չի բարձրանաԱմեն դեպքում բարձր վարկանիշ Մինասյանը երբևէ չի ունեցել, հետևաբար չի էլ կարող վերականգնել...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունը
Ամենադիտված