Խայտառակություն. Երևանի կոնյակի գործարանում ծածանվում է Ադրբեջանի դրոշը (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
Ադամ Ադամյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
«Այսօր, տղաներով որոշեցինք գնալ «Արարատ» կոնյակի գործարան։ Ինչպես կասեր մեծն Պարոնյանը՝ «ոտքս կոտրեր, չերթայի»։
«Բաց դռների» օր էր։ Բազում խմբեր կային, նաև զինվորներ՝ հոգևորականի ուղեկցությամբ։
Այն, ինչ տեսա, ապշեցուցիչ էր. Ադրբեջանի դրոշը։ Այն աստիճան էի զայրացել, որ մոռացել էի, նույնիսկ Ռուսաստանի նախագահների անվանական տակառները։
Էքսկուրսավարները, հպարտորեն այցելուներին ցուցադրում էին այդ դրոշը, զինվորներին՝ նույնպես։
Հ.Գ. Հանկարծ չասեք, թե ֆրանսիացիների գործարանն է, ինչ ուզեն՝ կանեն։ Այլապես խոստանում եմ ֆրանսիայի ահաբեկչության օրը, ահաբեկիչների դրոշով, իրենց դեսպանատան դիմաց նստել՝ մայթը մերն է»,- գրել է Ադամյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը